15:26 | 26.01.24 | Նորություններ | 18192
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն Էթիկայի դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է բիզնեսի կառավարման պրակտիկ հմտություններ եւ հաջողված փորձեր:
Տարբեր տարիքային խմբերի ու մասնագիտությունների անձիք հնարավորություն են ունեցել ունկնդրել գործարարության արդյունավետ գործիքակազմի կիրառման վերաբերյալ դասախոսությունը: Պրակտիկ դասախոսությանը մասնակցել են փաստաբաններ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, բժիշկներ եւ այլ մասնագետներ:
«Այսօր Հայաստանում գործարարությունը գնահատվում է եւ ունի իր կանոնները, որոնք դառնում են երկրի տնտեսական կայունության գրավականներից մեկը: Համակարգված բիզնես մտածելակերպի եւ արդար մրցակցության վարքաբանության կարգավորումների սահմանման դեպքում կարելի է արձանագրել հաջողություններ: Բիզնեսի կառավարումն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել պահանջարկը, մրցակցությունը եւ համաշխարհային թրենդերը պրոյեկտել հայկական իրականության վրա: Բացի այս ամենի գիտակցումը, անհրաժեշտ է սեփական օրինակով ձեւավորել բիզնես մոդել եւ խաղի կանոններ ինչպես աշխատակիցների, այնպես էլ գործընկերների հետ հարաբերություններում: Բիզնեսում կարեւորագույն գործիքներից է հաստատված ռազմավարության կարգավորումները պահպանելը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ucom-ի՝ Հայաստանում կապի ազգային օպերատորի օրինակով ներկայացրել է ռազմավարական մտածողության, նպատակների եւ դրանց հասնելու մեխանիզմների մասին: Նա նշել է, որ չպետք է վախենալ սխալվելուց եւ անհրաժեշտ է խնդիրների կարգավորման ոչ սովորական լուծումներ առաջարկել:
Ռալֆ Յիրիկյանը փաստել է, որ բոլոր տեսակի բիզնեսներում հաջողության հասնելու կարեւոր նախապայմաններից է նախաձեռնողականությունը: Դասախոսության ավարտին Ucom-ի գլխավոր տնօրենը պատասխանել է մասնակիցների հարցերին եւ խմբային քննարկում վարել:
Էթիկայի դպրոցը տարածաշրջանում եւ Հայաստանում յուրահատուկ է նրանով, որ հնարավորություն է տալիս ուսումնասիրել ազգային եւ միջազգային էթիկան, էթիկետը եւ բարելավել հաղորդակցման հմտությունները ունկնդիրների համար: