11:16 | 20.12.23 | Նորություններ | 1520

Դրամաշնորհային մրցույթներ՝ «Ներուժ 4.0» ծրագրով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2023թ. «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակում հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ «Գաղափարի փուլ» եւ «Աճի փուլ» բաղադրիչների համար:

«Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն 30 միլիոն դրամ է: Այն նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած 3 ընկերության միջեւ՝ յուրաքանչյուրին տրամադրելով մինչեւ 15 մլն դրամ ֆինանսավորում: Մանրամասները՝ այստեղ։

«Աճի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 60 միլիոն դրամ, որը նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած 3 ընկերության միջեւ՝ յուրաքանչյուրին տրամադրելով մինչեւ 30 մլն դրամ ֆինանսավորում: Մանրամասները` այստեղ։

Ծրագրով նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի կամ աճի փուլում գտնվող ընկերություններին, որոնք մասնակցել են 2023թ. «Ներուժ 4.0» աքսելերացիոն ծրագրին եւ իրենց կողմից ներկայացվող արտադրանքի եւ/կամ ծառայության նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը, տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների ու մարտահրավերների լուծմանը: