15:23 | 19.12.23 | Նորություններ | 1057

Կայացել է [A] Growth Academy-ի ավարտական միջոցառումը

Դեկտեմբերի 16-ին ISTC կենտրոնում կայացել է [A] Growth Academy-ի Growth Marketing Fundamentals դասընթացի ավարտական միջոցառումը։

Երկու ամսվա ընթացքում մոտ 30 ուսանող եւ 6 ստարտափ ուսումնասիրել են աճի մարքեթինգի հիմունքները։

Միջոցառման ընթացքում ուսանողները ցուցադրել են իրենց հմտությունները, իրական ստարտափների համար մշակած զարգացման ռազմավարությունները:

«[A] Growth Academy-ում մենք հավատում ենք, որ իրական ազդեցություն կունենանք մեր ուսանողների կարիերայի եւ ավելի լայն տեխնոլոգիական էկոհամակարգի վրա: Սա խորհրդանշում է մեր ուսանողների ճանապարհի սկիզբը որպես նորարարներ եւ առաջնորդներ, որոնք կարող են փոփոխություններ եւ շարունակական աճ բերել մարքեթինգի անընդհատ զարգացող աշխարհ»,- նշել է [A] Growth-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Համլետ Ազարյանը:

[A] Growth Academy-ն ստեղծվել է Azarian Growth Agency-ի նախաձեռնությամբ։ Այն առաջարկում է 6-շաբաթյա հիբրիդային աճի մարքեթինգային անվճար դասընթաց: Ակադեմիան կամուրջ է ստարտափների եւ երիտասարդ մասնագետների միջեւ՝ հնարավորություն տալով ուսանողներին պատկերացում ձեռք բերել տեխնոլոգիական ոլորտի աշխատանքի ու գործընթացների վերաբերյալ: