15:11 | 24.11.23 | Նորություններ | 1376

Գրքեր, դասընթացներ եւ երաժշտություն՝ Բիլ Գեյթսից

Բիլ Գեյթսն, ավանդույթի համաձայն, ամեն տարի ներկայացնում է կարդացած լավագույն գրքերը, որոնք խորհուրդ է տալիս բոլորին։ Այս տարի նույնպես նա առաջարկել է ուշադրության արժանի գրքեր, նաեւ դասընթացներ ու տոնական երգացանկ։

The Song of the Cell, by Siddhartha Mukherjee/ «Բջջի երգը» Սիդհարթա Մուկերջիի

Պուլիցերյան մրցանակակիր ամերիկացի ուռուցքաբանը նոր աշխատանքում բացատրում է, թե ինչպես է կյանքը զարգացել միաբջիջ օրգանիզմներից եւ ինչպես է մարդկային ցանկացած հիվանդություն, ի վերջո, հանգեցնում բջիջների հետ կապված ինչ-որ խնդրի: Կարդալուց հետո սկսում ես ավելի լավ հասկանալ, թե ինչպես են աշխատում եւ՛ հիվանդությունները, եւ՛ մեր մարմինը:

Not the End of the World, Hannah Ritchie / «Աշխարհի վերջը չէ» Հաննա Ռիչի

Բնապահպան ակտիվիստը տվյալներ է օգտագործում՝ պնդելու, որ կլիման այնքան էլ մոտ չէ դատաստանի օրվա սցենարներին, որքան էլ բոլոր նորությունները կարող են ստիպել հավատալ: Այո, հիմա ամեն ինչ վատ է, եւ կլիման ավելի վատ է, քան եղել է հեռավոր անցյալում, բայց բարելավումներ են նկատվում գրեթե բոլոր առումներով։ Գեյթսը խորհուրդ է տալիս այս գիրքը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են տեղեկացված զրույցներ ունենալ շրջակա միջավայրի մասին:

Invention and Innovation, by Vaclav Smil / «Գյուտեր եւ նորարարություններ» Վացլավ Սմիլ

Կարող է թվալ, թե մենք ապրում ենք մարդկության պատմության ամենանորարար դարաշրջանում, սակայն չեխ-կանադացի գիտնականը համաձայն չէ: Նոր գրքում նա պնդում է, որ մենք այժմ տեսնում ենք «տեխնոլոգիական լճացման եւ դանդաղման հստակ նշաններ»։ Եվ չնայած ոչ բոլորը կհամաձայնեն ապագայի վերաբերյալ նրա կանխատեսումների հետ (Գեյթսը, օրինակ, համաձայն չէ), նրա էքսկուրսիան դեպի անցյալ եւ պատմություններն այն մասին, թե ինչպես են անցյալի գյուտերն օգնել մեզ հասնել մեր զարգացման ներկայիս մակարդակին, արժանի են ուշադրության:

Ինչ վերաբերում է դասընթացներին, Գեյթսն առաջարկում է պրոֆեսոր Թիմոթի Թեյլորի տնտեսագիտություն, երրորդ հրատարակություն դասախոսությունների շարքը: Առցանց դասընթացը բաղկացած է 36 դասախոսությունից եւ ընդգրկում է տնտեսագիտության հիմնական հասկացությունները: Գեյթսը կարծում է, որ այս գիտելիքը օգտակար կլինի բոլորին՝ անկախ նրանից՝ նախկինում տնտեսագիտություն սովորել եք, թե ոչ։

Առաջարկությունների ցանկը եզրափակում է Սուրբ Ծննդյան երաժշտության ընտրանին Spotify-ում, որը կարող եք լսել այստեղ։