15:27 | 23.11.23 | Նորություններ | 1955

Դալան տեխնոպարկն ու Արդշինբանկը համագործակցության պայմանագիր են կնքել

Արդշինբանկը եւ Դալան Տեխնոպարկը հայտարարել են համաձայնագրի կնքման մասին. Արդշինբանկը դարձավ տեխնոպարկի հիմնական գործընկերը՝  ֆինանսավորելով կառուցապատման ոլորտի ամենամասշտաբային նախագծերից մեկը։

photo © Դալան


Համաձայնագրի ստորագրումը կազմակերպված էր Դալանի շինարարական հրապարակում՝ միջոցառմանը ներկա էին նախագծում ներգրավված ընկերությունների ներկայացուցիչներ, հյուրեր, գնորդներ։

photo © Դալան


Դալան տեխնոպարկի նախագծի կառավարումն իրականացնող 1SQ ընկերության տնօրեն Հայկ Բագրատունին նշել է․

Հայկ Բագրատունին Հայկ Բագրատունին
photo © Դալան


«Դալան տեխնոպարկը մեր կարեւորագույն նախագծերից մեկն է, եւ մենք բարձր ենք գնահատում ծրագրի իրականացման ճանապարհին վստահելի գործընկերների հետ համագործակցությունը։ Համոզված ենք, որ նման հավակնոտ նախագծի կայացումը բարենպաստ պայմաններ կստեղծի ՏՏ ոլորտի առաջատար միջազգային ընկերությունների շրջանում Հայաստանի գրավչության բարձրացման համար»։

Երվանդ Հովհաննիսյանը Երվանդ Հովհաննիսյանը
photo © Դալան


«Մեր նպատակն է ստեղծել դինամիկ զարգացող բիզնես միջավայր,  որը կհամախմբի  հայաստանյան, տարածաշրջանային եւ միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերություններին մեկ հարկի տակ եւ կդառնա տարածաշրջանում միջազգային ստանդարտներին համապատասխան եզակի բիզնես պարկ, որտեղ կարեւորվում է մասնագետների բարեկեցությունը, արտադրողականության բարձրացումն ու ստեղծագործ մտքի զարգացումը»,- ասել է նախագծի ղեկավար Երվանդ Հովհաննիսյանը։

Արմեն Գասպարյանը` աջից Արմեն Գասպարյանը` աջից
photo © Դալան


Արդշինբանկի կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արմեն Գասպարյանը նշել է.

«Արդշինբանկը կարեւորում է արդյունավետ գործընկերային հարաբերությունների ձեւավորումն ու հայրենի բիզնեսին օգտակար լինելը, ուստի մենք ֆինանսավորում ենք երկրի համար նշանակալի ծրագրեր: Դալան տեխնոպարկի նախագիծը դրա հաստատումն է։ Արդշինբանկի վարկավորման շնորհիվ նախագիծը կֆինանսավորվի շարունակաբար եւ կիրականացվի նախատեսված ժամկետներում:

photo © Դալան


Մեր տեսանկյունից՝ Դալան տեխնոպարկի նախագիծը ոչ միայն կբարձրացնի Հայաստանի գրավչությունը ՏՏ ընկերությունների եւ ներդրողների համար, այլեւ, որ շատ կարեւոր է, դրա իրականացումը կստեղծի  հիմնովին նոր աշխատանքային պայմաններ շուրջ 3 000 գրասենյակային աշխատողի համար։ Որպես համակարգային նշանակության ֆինանսական կառույց՝ մենք պատրաստ ենք նման նախագծերին ոչ միայն ֆինանսապես աջակցել, այլեւ բիզնեսին տրամադրել ամենաժամանակակից ֆինանսական ծառայություններ եւ խորհրդատվություն։ Հուսով ենք, որ Դալան տեխնոպարկի ստեղծումը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր քաղաքի եւ ամբողջ հանրապետության հետագա տնտեսական զարգացման համար։ Ուրախ ենք, որ այդ զարգացման մեջ Արդշինբանկը ունի իր մասնաբաժինը»։

Տեխնոպարկի շինարարությունը կավարտվի 2026 թվականին։