15:07 | 23.11.23 | Նորություններ | 1337

Instagram-ն այժմ թույլ է տալիս ներբեռնել Reels տեսանյութերը

Instagram-ի գործադիր տնօրեն Ադամ Մոսերին հայտարարել է, որ բոլոր օգտատերերն այժմ կարող են ներբեռնել Reels տեսանյութերն իրենց սարքերում։

Նախկինում դրանք կարող էին ավելացվել միայն պահպանվածների ցանկում, իսկ ներբեռնումը հնարավոր էր միայն երրորդ կողմի ծրագրերի միջոցով։ Ներբեռնումը հունիսից հասանելի էր միայն ԱՄՆ օգտատերերի համար:

Ինչպես TikTok-ի տեսանյութերի դեպքում, ներբեռնված Reels-ը կունենա հեղինակի տարբերանշանը կամ անունը: Եթե տեսանյութը, որը ցանկանում եք ներբեռնել, պարունակում է լիցենզավորված երաժշտություն, տեսանյութը կպահվի առանց ձայնի: Եթե երգը օրիգինալ է, ձայնը կմնա:

photo © Instagram


Տեսանյութի հեղինակները կարող են արգելափակել իրենց տեսանյութերը ներբեռնելու հնարավորությունը: Դա անելու համար պրոֆիլի կարգավորումներում պետք է բացել «Գաղտնիություն», «Տեսանյութեր եւ ռեմիքսներ» բաժինը եւ անջատել «Թույլատրել մարդկանց ներբեռնել ձեր Reels տեսանյութերը» տարբերակը: