15:04 | 09.11.23 | Նորություններ | 1593

Ձեռներեցությունից կրթություն պանելային քննարկում կկայանա

Ձեռներեցության համաշխարհային շաբաթի (GEW) շրջանակում Renderforest-ը նոյեմբերի 15-ին հրավիրում է մասնակցել Ձեռներեցությունից կրթություն պանելային քննարկման։

Միջոցառման ընթացքում կքննարկվեն, թե ինչպես են ձեռներեցներն ու ձեռներեցությունը ստեղծում պահանջարկ կրթության համար, ինչպիսի կրթություն է այսօր անհրաժեշտ արդի աշխատաշուկայում զբաղվածություն ունենալու համար, կրթության ինչ հնարավորություններ են ստեղծում ձեռներեցներն ու նորարար բիզնեսները Հայաստանում եւ աշխարհում։

Քննարկման բանախոսներ են՝

•    Krisp-ի եւ BigStoryVC-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը,
•    Renderforest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը,
•    Fimetech-ի եւ Chessify-ի համահիմնադիր Գոռ Վարդանյանը,
•    Կրթության մեթոդաբանության փորձագետ Արեգ Թադեւոսյանը,
•    Ameriabank-ի Տաղանդների կառավարման եւ ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը,
•    Team Telecom Armenia-ի եւ intent.ai-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։