11:40 | 09.11.23 | Նորություններ | 1736

    Fastex-ի ftNFT Phygital Space-ը եւ 1-ին ftNFT հարթակը՝ Հայաստանում

    Դեկտեմբերի 12-15 Երեւանում կբացվի արդեն իսկ աշխարհում 3-րդ ftNFT Phygital սրահը: Առաջին երկուսը գործում է Արաբական Միացյալ Էմիրություններում:  

    ftNFT ֆիջիթալ NFT-ների սրահը իր տեսակով առաջինն է աշխարհում։

    ftNFT Phygital Space անվանումը կրող սրահը, որը նաեւ Հայաստանում բլոկչեին դեսպանատուն է, իր մեջ ներառում է ընդարձակ պատկերասրահ՝ լի յուրահատուկ արվեստի գործերի բազմազանությամբ։

    Սրահում ներկայացված NFT-ները հասանելի կլինեն ինչպես թվային տարբերակով, այնպես էլ՝ ֆիզիկական, հնարավոր կլինի անցկացնել տարատեսակ միջոցառումներ, կլինի coworking կոնցեպտով տարածք:

    Վերջերս մեկնարկել է հայկական առաջին NFT հարթակը: ftNFT.am-ը հայկական դրամով առաջին NFT վաճառքի հարթակն է։

    Այն առաջարկում է մի շարք հնարավորություններ թվային տիրույթում, որտեղ ստեղծագործողները, արվեստագետները, գործարարներն ու ոչ միայն, կարող են ներկայացնել իրենց աշխատանքները NFT-ի տեսքով եւ վաճառել ՀՀ դրամով:

    Այս նորարարական հարթակի հիմնական նպատակն է NFT-ները հասանելի դարձնել ՀՀ դրամով:

    Ստեղծարարները հնարավորություն կունենան ստեղծել եւ վաճառել իրենց թվային ու ֆիզիկական պրոդուկտները, կոլեկցիոներներն էլ կարող ենք գնել դրանք հայկական դրամով:

    Fastex-ի խորհրդանիշ Akneye հավաքածուն եւս ցուցադրված կլինի սրահում իր յուրօրինակ արվեստի նմուշներով:

    Արդեն մեկ տարի է, ինչ Akneye-ն, միաձուլելով նորարարությունն ու ստեղծագործ միտքը, դարձել է գեղարվեստական արտահայտման կապուղի՝ ներգրավելով տարբեր մշակույթներ կրող արվեստագետների:

    Akneye աշխարհագրությունը տարածվում է բոլոր մայրցամաքներում եւ իր ստեղծման օրվանից համագործակցություն է եղել շուրջ 39 արտիստի հետ աշխարհի 17 երկրից՝ ԱՄՆ-ից, Իռլանդիայից, Հայաստանից, Սիրիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Կոլումբիայից, Ռուսաստանից, Ֆինլանդիայից, Թունիսից, Նիդերլանդներից, Էկվադորից, ԱՄԷ-ից, Իրանից, Լիբանանից, Իսպանիայից եւ Կիպրոսից, որոնցից յուրաքանչյուրն իր ձեռագիրն է փոխանցել նախագծին:

    Ստեղծված հավաքածուները կարելի է տեսնել եւ ձեռք բերել պաշտոնական կայքում: Akneye Phygital Art-ը ներկայացվել է մի շարք միջազգային փառատոնների եւ ցուցադրությունների ժամանակ: