12:36 | 03.11.23 | Նորություններ | 1702

    Capture the Flag 2023 մրցույթն ընդունում է հայտեր

    Նոյեմբերի 17-18-ը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ «Սայհաբ Հայաստան» նախաձեռնության կողմից Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացվի կիբերանվտանգության «Capture the Flag 2023» ամենամյա մրցույթը:

    Մրցույթին կարելի է դիմել՝ լրացնելով առցանց հայտն այստեղ։

    Capture the Flag-ը համակարգչային անվտանգության միջազգային ձեւաչափի մրցույթ է, որի ընթացքում մասնակիցները պետք է ապահովեն համակարգչի անվտանգությունը եւ արձագանքել այնպիսի կիբերհարձակումների, որոնք կարող են տեղի ունենալ իրական կյանքում: