13:28 | 27.10.23 | Նորություններ | 2376

Հայկական Noor Games-ի ստեղծած խաղը նոմինացվել է Unity Awards-ի

Հայկական Noor Games-ի ստեղծած Basket Battle խաղը 15-րդ Unity Awards-ում առաջադրվել է «Supersonic-ում հրապարակված լավագույն խաղ» անվանակարգում:

Խաղի օգտին քվեարկել եւ աջակցել, որ այն հաղթի, հնարավոր է այստեղ։ Հաղթողների անունները կհայտարարվեն նոյեմբերին Unite 2023-ում:

photo © Noor Games


Ավելի վաղ Basket Battle խաղը Google Play Store-ում անվճար խաղերի առաջին հորիզոնականում էր հայտնվել, իսկ բոլոր տեսակի հավելվածների վարկանիշային աղյուսակներում` երկրորդ հորիզոնականում։ Սա ընկերության արդեն երրորդ խաղն է, որ հաջողություն է գրանցում միջազգային հարթակներում ու ընդգրկվում ամերիկյան շուկայի թոփերում։

Noor Games-ը հիմնադրվել է 2015 թվականին եւ սկզբնական շրջանում միայն պատվերներ էր կատարում, իսկ 2018-ին թողարկել է առաջին սեփական արտադրության խաղը։ Ընկերության հիմնադիր Նարեկ Աղեկյանի հետ հարցազրույցը կարող եք ընթերցել այստեղ։