12:20 | 27.10.23 | Նորություններ | 1485

X-ում աուդիո եւ տեսազանգեր է ավելացրել

X-ի (նախկին Twitter) նոր տարբերակում Premium օգտատերերի անձնական հաղորդագրությունների բաժնում ավելացվել է աուդիո եւ տեսազանգեր կատարելու գործառույթ:

Իլոն Մասկը հաստատել է մեկնարկը, սակայն չի նշել, թե արդյոք բաժանորդները կկարողանան անվճար զանգեր կատարել: Օգտատերերից մեկը հայտնել է, որ զանգ կատարելիս սոցիալական ցանցը խնդրել է վճարել Premium սակագնի համար։

Զանգ կատարելու համար անհրաժեշտ է գնալ անձնական հաղորդագրությունների բաժին, բացել երկխոսություն ցանկալի օգտատիրոջ հետ, սեղմել հեռախոսի պատկերակը վերին աջ անկյունում եւ ընտրել ձեւաչափը՝ աուդիո կամ վիդեո: Զանգի ժամանակ, ինչպես շատ այլ հավելվածներում, կարող եք անջատել տեսագրությունն ու խոսափողը, ինչպես նաեւ ձայնը:

photo © X


X-ը թույլ է տալիս արգելել զանգեր ստանալ կարգավորումներում կամ սահմանափակել այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են դա անել՝ նրանց, ովքեր նշված են կոնտակտներում, ում բաժանորդագրված է օգտատերը կամ ովքեր ստացել են հաստատման նշան:

Շատերը դժգոհում են, որ գործառույթը դեռ հասանելի չէ: Կարող եք ստուգել թարմացումների առկայությունը՝ անցնելով հավելվածի վերջին տարբերակին: