14:42 | 26.10.23 | Նորություններ | 1640

Հոկտեմբերի 31-ին կկայանա Artsakh Career Expo աշխատանքի տոնավաճառը

Հոկտեմբերի 31-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի կունենա Artsakh Career Expo-ն՝ աշխատանքային տոնավաճառ արցախցիների համար։

Նպատակը բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելն է զբաղվածության, սոցիալական, կրթական եւ աշխատանքային կյանքին ինտեգրվելու հարցերում:

Artsakh Career Expo-ի ընթացքում իրենց թափուր հաստիքները կներկայացնի 40-ից ավելի կազմակերպություն, այդ թվում՝ Galaxy Group of Companies-ը, Food Republic Yerevan-ը, Yeremyan Projects-ը, Soft Construct-ը, Ucom-ը, Globbing-ը:

Կրթական ծրագրերը ներկայացնելու են Teach for Armenia-ն, MEDU-ն եւ Marketers Community The First Business School in Armenia-ն: Նախատեսված են նաեւ կարիերայի եւ անձնային աճի թեմայով մասնագիտական ելույթներ: