17:46 | 23.08.23 | Նորություններ | 10946

Թեթեւ, հզոր եւ էկոլոգիապես մաքուր. Ի՞նչ պետք է իմանալ ASUS Zenbook S 13 OLED-ի մասին

Zenbook S 13 OLED-ը թեթեւ է, հզոր եւ էկոլոգիապես մաքուր: Սարքի նուրբ մարմնում (1 սմ հաստություն, 1 կգ քաշ) թաքնվում է 13-րդ սերնդի Intel Core պրոցեսոր եւ 2.8K HDR բարակ շրջանակով OLED էկրան: Այս նոթբուքը մոլորակի մասին հոգ տանելուն ուղղված ASUS-ի կորպորատիվ փիլիսոփայության սկզբունքների մարմնացումն է։

Եկեք խոսենք ASUS-ի ամենաբարակ եւ հզոր նոթբուքերից մեկի առանձնահատկությունների մասին:

Zenbook S 13 OLED

Այս մոդելը նոր սերնդի Zenbook S-ի գերբարակ բիզնես նոթբուքերի շարքի մի մասն է, որը նախատեսված է արդյունավետ աշխատանքային առաջադրանքների եւ ակտիվ շարժական օգտագործման համար:

Շրջակա միջավայրի վրա ազդեցություն

ASUS Zenbook S 13 OLED-ը էկոլոգիական եւ էներգաարդյունավետ սարքի մարմնացում է: Փաթեթավորումից մինչեւ մայր սալիկ, յուրաքանչյուր դետալ պատրաստված է՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: Ընկերությունը եւս մեկ քայլ է կատարում դեպի զրոյական ածխածնային արտանետումով սարքեր՝ օգտագործելով վերամշակված նյութեր եւ ծածկույթ, որոնցում առկա չեն թունավոր էլեկտրոլիտներ: Նույնիսկ UX5304 սալիկները զերծ են վնասակար հալոգեններից: Այդ պատճառով է, որ ASUS-ը Zenbook S 13 OLED-ն անվանել է իր պատմության մեջ երբեւէ արտադրված ամենաէկոլոգիական նոթբուքը:


Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ նոթբուքի արտաքին տեսքին եւ ամրությանը։ Մուգ մոխրագույն Zenbook S տարբերակն առանձնանում է նորարարական Plasma Ceramic Aluminium ծածկույթով, որը նոթբուքին տալիս է գրավիչ տեսք եւ պաշտպանում այն վնասվածքներից:

ASUS-ը չի սահմանափակվում դրանով եւ իր նոթբուքերում ներկայացնում է ASUS Lumina OLED տեխնոլոգիան: Սա ցուցադրման ժամանակակից ամենաառաջադեմ տեխնոլոգիաներից մեկն է, եւ այս էկրանով նոթբուքի տարբերակները իրենց անվանման մեջ ունեն OLED հապավումը:


Ընդհանուր առմամբ, ASUS-ի Zenbook S UX5304-ը նորաձեւ, հզոր եւ էկոլոգիական բիզնես գործիք է, որը հարմար է մի շարք մասնագիտական եւ առօրյա խնդիրների լուծման համար:

Նոթբուքի հիմնական տեխնիկական բնութագրերը

Օպերացիոն համակարգ

Windows 11 Home/Pro

Պրոցեսոր

Intel® Core™ i7-1355U (2P+8E)

Intel® Core™ i5-1335U (2P+8E)

Գրաֆիկա

Intel Iris Xe 

Էկրան

13,3 դյույմ 16:10 OLED 2.8K WQXGA (2880x1800) 60 Հց, պայծառություն` 400cd/m2,

առավելագույն պայծառություն` 550cd/m2, 

կոնտրաստ՝ 1000,000:1 հարաբերակցություն,

արձագանքման ժամանակ՝ 0.2 մվ, 

հավաստագրում՝ Display HDR True Black 500,

Գույնի խորություն՝ 1,07 մլրդ, 

Pantone Validated и SGS հավաստագրեր,

Էկրանը փայլուն, ոչ սենսորային, 70% պակաս կապույտ լույս,

էկրանի հարաբերական մակերեսը 89%,

Լայն դիտման անկյուններ,

Գունային ընդգրկում DCI-P3 100%,

180 աստիճան պտտվող ErgoLift ծխնի

Երկրորդ էկրան

Առանց ScreenPad-ի

Օպերատիվ հիշողություն

8,16 կամ 32 ԳԲ LPDDR5 պլատայի վրա

Կուտակիչ

SSD 512GB/1TB PCIe 4.0 G3 կամ G4 Performance SSD

Միակցիչներ

2 Thunderbolt 4 USB-C (40 Գբիթ/վրկ, էկրան, լիցքավորում Power Delivery)

1 USB-A 3.2

1 HDMI 2.1 TDMS

3.5 մմ աուդիո միակցիչ

Ինտերֆեյսեր

Wi-Fi 6E (802.11ax) 2x2 գիգաբիթ դաս, 

Bluetooth 5.2

FHD ինֆրակարմիր տեսախցիկ Windows Hello-ի աջակցությամբ

Ֆիրմային ծրագրային ապահովում

MyASUS

Pro Creator Hub

Դիսփլեյի գունային տարածության ընտրություն

Համակարգի ախտորոշում

Անվտանգ լիցքավորում

Օդափոխիչի ռեժիմներ

Պատկերի օպտիմիզացում (Splendid)

Տեսանյութի օպտիմիզացում (Tru2Life)

Թեժ ստեղներ

Wi-Fi ռոումինգի օպտիմիզացում

AppDeals ծառայություն

Հղում դեպի MyASUS

Կառավարում

Լուսավորվող թաղանթային ստեղնաշար

Ստեղների տպելու խորություն 1,1 մմ

Այլ

Պայծառության և գույնի սենսոր,

FHD IR տեսախցիկ ASUS AiSense,

Harman/Kardon աուդիո համակարգ,

Ուղղորդող խոսափող

Մարտկոց և սնուցում

Մեկ լիցքով մինչև 14 ժամ աշխատանքային ժամանակ, արագ լիցքավորում (0-70% 49 րոպեում),

63 Wh, 4 բջիջ; PSU 65W USB-C,

Բջջային մարտկոցներից և լիցքավորիչից 5-20 Վ լիցքավորվելու հնարավորություն,

Power Delivery աջակցում

Չափ, քաշ և

գույն

296x216x10.9 - 11.8 մմ, 1 կգ

Մոխրագույն (Basalt grey), մուգ կապույտ (Ponder blue)



Առավելությունների մասին

ASUS Lumina OLED էկրանը, 180° ErgoLift էկրանի ծխնին (hinge), 13-րդ սերնդի Intel պրոցեսորը եւ բարձր արտադրողականությունը Zenbook S13-ի առավելություններից ընդամենը մի քանիսն են: Դիտարկենք դրանցից յուրաքանչյուրն ավելի մանրամասն:

ASUS Lumina OLED էկրան

OLED էկրանով նոթբուքն ապահովում է աներեւակայելի դետալիզացիա եւ իսկական պատկերներ՝ շնորհիվ կինեմատոգրաֆիկ գունային ընդգրկման, որը 100%-ով ներառում է DCI-P3 ողջ տարածությունը:

OLED էկրաններն ունեն նաեւ առավելություն․ նվազեցնում են վնասակար կապույտ լույսի արտանետումները մինչեւ 70%-ով՝ համեմատած LCD-ների հետ: Դրա շնորհիվ էկրանին նայելը ավելի հարմարավետ է դառնում, ինչը հաստատում են TUV Rheinland Low Blue եւ SGS հավաստագրերը։

ASUS OLED նոթբուքերի շարքի մեկ այլ նշանակալի առավելությունը գունային բարձր ճշգրտությունն է, որը հաստատվում է Pantone հավաստագրով: Անկախ էկրանի պայծառությունից՝ գունային երանգները մնում են հյութալի եւ հագեցած։


OLED էկրանների առանձնահատկությունները շարունակում են զարմացնել.

կոնտրաստի ամենաբարձր մակարդակը եւ ծայրահեղ ցածր արձագանքման ժամանակը (համապատասխանաբար` 1000,000:1 եւ 0,2 ms), զգալիորեն ավելի բարձր են, քան LCD էկրաններինը:

VESA DisplayHDR 500 հավաստագրումը հաստատում է այս էկրանների որակն ու հնարավորությունները: OLED էկրանի վրա սեւ երանգներն իսկապես խորը ու հարուստ տեսք ունեն, ինչը հանգեցնում է պատկերի անզուգական հստակության:

Նույնքան կարեւոր է ASUS Zenbook S 13 OLED նոթբուքի դիսփլեյի ձեւաչափը: Դրա 16:10 հարաբերակցությունը մեծացնում է էկրանի օգտակար մակերեսը՝ հավելվածներն ու բովանդակությունը դարձնելով օգտագործման համար ավելի հեշտ եւ արդյունավետ: 2880x1800 բարձր կետայնությունն ապահովում է հստակություն եւ դետալիզացիա։

Էկրանի ErgoLift ծխնի

180° ErgoLift էկրանի ծխնին նորարարական լուծում է՝ նախատեսված նոթբուքի ֆունկցիոնալությունն ու հարմարավետությունը բարձրացնելու համար:

Բացելիս այն մի փոքր բարձրացնում է նոթբուքը, ինչը նպաստում է ստեղնաշարով մուտքագրման կամ աշխատանքի էրգոնոմիկային: Այս դիրքը նվազեցնում է դաստակների եւ մեջքի լարվածությունը, պակասեցնում է կեցվածքի հետ կապված մկանային-կմախքային բարդությունների վտանգը:


ErgoLift ծխնին նաեւ նպաստում է նոթբուքի հովացման բարելավմանը: Բարձր դիրքը լրացուցիչ տարածություն է ստեղծում սարքի տակ, ապահովում ավելի լավ օդի հոսք եւ ջերմափոխանակություն: Սա կարող է հանգեցնել պրոցեսորի եւ գրաֆիկական քարտի ջերմաստիճանի նվազմանը, որն իր հերթին բարելավում է համակարգի կայունությունը եւ կարող է երկարացնել նոթբուքի կյանքը:

Բացի դրանից, ErgoLift էկրանի ծխնին ազդում է նոթբուքի աուդիոհամակարգի աշխատանքի վրա: Էկրանի այս դիրքը լրացուցիչ տարածություն է ստեղծում բարձրախոսների շուրջ։ Ձայնային ալիքներն ավելի ազատ են տարածվում․ ֆիլմեր դիտելիս, երաժշտություն լսելիս կամ տեսաժողովներ անցկացնելիս ձայնն ավելի պարզ ու ընդարձակ է լսվում:

Էկրանի 180° բացվելն օգտատերերին տալիս է նոթբուք օգտագործելու լրացուցիչ հնարավորություններ, ինչը, հատկապես, օգտակար է համատեղ աշխատանքի կամ պրեզենտացիաների դեպքում, երբ անհրաժեշտ է էկրանը ցույց տալ բոլոր ներկաներին: Այն նաեւ թույլ է տալիս նոթբուքն օգտագործել պառկած վիճակում, ինչը կարող է հարմար լինել կարդալիս կամ դիտելիս:

IntelEvo-ի վերջին ստանդարտները եւ 13-րդ սերնդի Intel պրոցեսորը

Intel Evo հարթակի վրա հիմնված այս մոդելը համապատասխանում է բարակ եւ թեթեւ նոթբուքերի վերջին ստանդարտներին՝ ապահովելով անզուգական արտադրողականություն եւ շարժունակություն:

Նոթբուքի հիմքում ընկած է 13-րդ սերնդի Intel U-սերիա պրոցեսորը: Ինտեգրելով եւ՛ արդյունավետությունը, եւ՛ էներգախնայող միջուկները՝ այս պրոցեսորը դինամիկ կերպով բաշխում է ծանրաբեռնվածությունը՝ առավելագույն արտադրողականության եւ մարտկոցի օպտիմիզացված օգտագործման համար:

Ներկառուցված գրաֆիկայի բարձրացված արագությամբ դուք կարող եք ապահովել 3D հավելվածների համատեղելիություն եւ խաղալ ժամանակակից խաղեր՝ պարամետրերի չափավոր կարգավորումներով:

Բարձրացված արտադրողականություն եւ հովացման համակարգ

Ինժեներների կատարած զգալի բարելավումների արդյունքում նոթբուքի արտադրողականությունը աճել է 20%-ով: ASUS-ը վերանայել է PCB-ի դասավորությունը եւ կրճատել դրա չափերը՝ միաժամանակ ազատելով լրացուցիչ տարածք հովացման համակարգը եւ ջերմային փաթեթը մինչեւ 20 Վտ ավելացնելու համար: Այս նոթբուքը պատրաստ է կատարել ամենախստապահանջ առաջադրանքները՝ առանց գերտաքացման:

Ինքնավարություն

Շարժունակությունը եւ երկար ժամանակ առանց սնուցման աշխատանքը կարեւորող մասնագետների համար պետք է նշել, որ ինքնավարությունն այս սարքի հիմնական ցուցանիշներից մեկն է: Նոթբուքը համալրված է 63 Վտ/ժ հզորությամբ մարտկոցով, որն ապահովում է մինչեւ 14 ժամ աշխատանք՝ առանց վերալիցքավորման։
Բացի այդ, դուք կարող եք լիցքավորել մարտկոցի մինչեւ 70%-ը ընդամենը 49 րոպեում, ինչպես նաեւ օգտագործել բջջային մարտկոց կամ սմարթֆոնի լիցքավորիչ՝ ձեր նոթբուքը լիցքավորելու համար։

Ինտերֆեյս, touchpad եւ ստեղնաշար

Ի լրումն տեխնիկական բնութագրերի առավելությունների, այս նոթբուքն առաջարկում է նաեւ ինտերֆեյսերի ամբողջական փաթեթ: USB-A պորտը, լրիվ չափի HDMI միակցիչը եւ 2 Thunderbolt 4/USB Type-C-ն հեշտացնում են միացումը մոնիտորներին, արագ սարքերին եւ MicroSD քարտ ընթերցողին:

Օգտագործման հեշտությունը նույնպես ընկերության համար առաջնահերթություն է: Ահա թե ինչու ErgoSense ստեղնաշարն ունի ավելի մեծ ստեղների չափ (19 մմ) եւ 1,4 մմ ստեղնաշարի հեռավորություն՝ հարմարավետ մուտքագրելու համար, իսկ հիդրոֆոբ եւ օլեոֆոբ ErgoSense սենսորային վահանակն ապահովում է կուրսորի սահուն եւ ճշգրիտ կառավարում:

Աղմուկի նվազեցում եւ AI վեբ-տեսախցիկ

Դարձրեք վիդեո կոնֆերանսը եւ հեռավար աշխատանքն էլ ավելի արդյունավետ ASUS AI Noise-Canceling-ի ուղղորդիչ բարձրախոսով:
Ներկառուցված ASUS AiSense AI վեբ-տեսախցիկն ապահովում է Windows Hello-ով արագ նույնականացում, հետեւում եւ խմբագրում է օգտատիրոջ աչքերի դիրքը, մշուշում է հետեւի ֆոնը եւ ճշգրտում լուսավորությունը:

Լույսի սենսոր եւ աուդիո համակարգ

Նոթբուքը նաեւ ավտոմատ կերպով կարգավորում է էկրանի պատկերի պայծառությունն ու գունային երանգը՝ շնորհիվ գունային սենսորի, որն ապահովում է դիտողականության լավագույն պայմաններ։


Նոթբուքի ձայնը նույնպես բարձր մակարդակի վրա է: Հարման/Կարդոն հավաստագրով աուդիոհամակարգը արտադրում է հարուստ ու բարձրորակ ձայն:

Հուսալիությունը՝ ռազմական ստանդարտների համապատասխան

Նոթբուքը փորձարկվել է ռազմական հուսալիության ստանդարտ MIL-STD 810H-ի համաձայն: Սա նշանակում է, որ դուք կարող եք վստահ լինել դրա հուսալիության եւ կայուն աշխատանքի վրա, նույնիսկ ծայրահեղ ջերմաստիճանի եւ բարձր խոնավության պայմաններում:

Եզրակացություն

ASUS-ը ստեղծել է Zenbook S 13 OLED նոթբուքը թեթեւության, հզորության եւ կայունության անզուգական համադրությամբ՝ զարգացնելով իր նորարարական տեխնոլոգիաները եւ ձգտելով կատարյալ հավասարակշռության կատարման եւ ամրության միջեւ:

Ընդամենը 1 սմ հաստությամբ, աներեւակայելի կոմպակտ դիզայնով եւ 1 կգ քաշով այն համատեղում է 13-րդ սերնդի Intel Core պրոցեսորի բարձր արտադրողականությունը եւ 2,8K HDR OLED բարակ էկրանի միջոցով անզուգական խորը պատկերի ապահովումը:
Zenbook S 13 OLED-ն արտացոլում է մեր մոլորակի մասին հոգ տանելու ASUS-ի փիլիսոփայությունը՝ այն դարձնելով խելացի ընտրություն պրոֆեսիոնալ օգտատերերի համար եւ հաստատելով ընկերության ավելի կայուն ապագա ապահովելու պատրաստակամությունը: