16:57 | 22.08.23 | Նորություններ | 1842

EPIC-ը մի շարք ծրագրերի համար ընդունում է հայտադիմումներ

Հայաստանի ամերիկյան համալսարանի EPIC Ձեռներեցության եւ նորարական տեխնոլոգիաների կենտրոնը անհատների եւ ստարտափ թիմերի համար նախատեսված մի շարք ծրագրերի համար ընդունում է հայտադիմումներ:

Առաջարկվող ծրագրերն ու դիմելակարգը՝

STRIVE

STRIVE ծրագիրը 10-շաբաթյա նախաինկուբացիոն կրթական ծրագիր է՝ նախատեսված 20-35 տարեկան անհատների համար, որոնք ցանկանում են ծանոթանալ ձեռներեցության ոլորտին, զարգացնել իրենց նորարարական մտածելակերպը, ստեղծագործ եւ քննադատական մտածողությունը, խնդիրներ լուծելու եւ որոշումներ կայացնելու կարողությունները։

Ծրագրին դիմելու համար պարտադիր չէ ստարտափ գաղափար կամ թիմ ունենալը: Մասնակցության համար հարկավոր է լրացնել հայտադիմումն այստեղ մինչեւ օգոստոսի 28-ը։ Ծրագրի այլ մանրամասները հասանելի են այստեղ։

EPIC JAM

EPIC Jam-ը գաղափարների երկօրյա մարաթոն է, որի հիմնական նպատակը ստեղծարար լուծումներ առաջարկելն է ներկայացված խնդիրներին, որոնք ունեն ստարտափ դառնալու մեծ ներուժ։ Այն նախատեսված է անհատների համար, որոնք պատրաստ են ընտրել խնդիրը, կազմել թիմ եւ 2 օր անընդմեջ աշխատել դրա շուրջ։ Առաջարկված ամենալավ լուծումները կարժանանան մրցանակների։

Մասնակցության համար հարկավոր է լրացնել հայտադիմումն այստեղ։ Դիմումների վերջնաժամկետն է օգոստոսի 27-ը, մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

EPIC ինկուբացիոն ծրագիր

EPIC ստարտափ ինկուբատորը 15-շաբաթյա ծրագիր է, որի ընթացքում բիզնես գաղափարի փուլում գտնվող ստարտափները հնարավորություն են ստանում ձեռք բերել զարգացման փորձված գործիքներ, բացահայտել հաճախորդներին, ծանոթանալ հայկական եւ միջազգային շուկաների հետ եւ դառնալ ստարտափ էկոհամակարգի մասնիկ։ Ծրագիրը նախատեսված է ստարտափ թիմերի համար, որոնք ունեն նորարարական գաղափար եւ մտադիր են այն վերածել բիզնեսի։

Դիմումները հարկավոր է լրացնել այստեղ մինչեւ սեպտեմբերի է 17-ը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ծրագրերին կարող են դիմել բոլոր ցանկացողները. ՀԱՀ ուսանող կամ շրջանավարտ լինելը պարտադիր պայման չէ: Ծրագրերի անցկացման լեզուն անգլերենն է։