13:23 | 31.07.23 | Նորություններ | 1538

Թվային արվեստի ձեռներեցության անվճար դասընթաց

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ImpactAim Venture Accelerator վենչուրային աքսելերատորը եւ ISTC հիմնադրամը համատեղ մեկնարկում են բոլորովին նոր շուկայական ուղղվածություն ունեցող մասնագիտական ծրագիր։

Digital Art Entrepreneurship անվճար ծրագիրը նախատեսված է 15-24 տարեկան երիտասարդների համար, որոնք ստացել կամ ստանում են մասնագիտական կրթություն արվեստի ոլորտում: Դասերը կմեկնարկեն օգոստոսի 7-ից։

Ծրագիրը կզարգացնի մասնակիցների ձեռնարկատիրական եւ թվային արվեստի հմտությունները՝ ծանոթացնելով նրանց հայկական թվային արվեստի առաջատար ընկերությունների եւ փորձագետների հետ։

Նախագծային ուսուցման միջոցով մշակված ծրագիրը մասնակիցներին կտրամադրի իրական մարտահրավերներ՝ տրված գործող բիզնեսների կողմից։

Վարպետության դասերը կիրականացվեն մասնագիտական խորը գիտելիքներով հարուստ ոլորտի լավագույն մենտորների կողմից, հետեւյալ թեմաներով՝

•    NFT Art (հարթակներ, բիզնես մոդել, խորհուրդներ՝ հաջողության հասնելու համար),
•    Ֆրիլանս հարթակներ (պլատֆորմներ, պրոֆիլավորում, բիզնես մոդել, խորհուրդներ՝ հաջողության հասնելու համար),
•    Generative AI (DALL-E 2, WOMBO, Open AI եւ այլն),
•    Խաղի դիզայնի տարրեր (խաղի նախագծման փուլեր, ժանրեր, MVP, վաճառք, գնագոյացում),
•    Խաղի արվեստ. 2D մոդելավորում (կերպարների ձեւավորում, փուլերի ձեւավորում, UI/UX + Adobe Illustrator),
•    Խաղի արվեստ. 3D մոդելավորում (կերպարների ձեւավորում, փուլերի ձեւավորում + Maya)։

Ծրագրին մասնակցությունն անվճար է, առաջնահերթությունը տրվելու է արվեստի ոլորտում մասնագիտացում ստացած կամ տվյալ պահին ստացող մասնակիցներին։

Տեղերի քանակը սահմանափակ է, հայտերը կարելի է ներկայացնել մինչեւ օգոստոսի 3-ը ներառյալ։ Գրանցվել հնարավոր է այստեղ։