16:29 | 28.07.23 | Նորություններ | 2451
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում The Gurus բիոտեխնոլոգիական ընկերությունը նոր մասնաճյուղ կբացի։
The Gurus-ը հիմնադրվել է 2019 թվականին, աշխարհահռչակ դեղագործական ընկերություններին մատուցում է վիճակագրական ծրագրավորման (Statistical Programming), կլինիկական տվյալների մշակման (Clinical Data Management), բիոստատիստիկայի (Biostatistics) ծառայություններ։ 2020-ից ընկերությունը հանդիսանում է SAS Silver Partner։
Այն ունի մոտ 100 աշխատակից: 2020-ին մասնաճյուղ է բացել Վանաձորում, իսկ 2022-ին՝ Իջեւանում, որտեղ ավելի քան 30 աշխատատեղ է ստեղծվել։ Գյումրիում եւս նախատեսվում է ունենալ 30 աշխատատեղ 1 տարվա ընթացքում։
Աշխատակիցների համալրումը կազմակերպվում է անվճար դասընթացների միջոցով։ Օգոստոսի 15-ից ընկերությունը կանցկացնի անվճար դասընթաց 4 քաղաքում։
Դասընթացների բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։