NASA-ն կգործարկի իր սեփական հոսքային ծառայությունը՝ ուղիղ հեռարձակմամբ եւ օրիգինալ սերիաներով:
Տիեզերական գործակալությունը հայտարարել է հոսքային հարթակի գործարկման մասին՝ որպես թվային ներկայության թարմացված ռազմավարության մաս: NASA+ ծառայությունը կսկսի գործել այս ամառ։
Հարթակում հնարավոր կլինի հետեւել գործակալության ուղիղ հեռարձակումներին եւ դիտել NASA-ի տիեզերական առաքելությունների մասին սերիալները։ Նախատեսվում է մի քանի օրիգինալ նախագիծ նկարահանել։
NASA+-ը հասանելի կլինի iOS եւ Android համակարգերում, ինչպես նաեւ գործակալության վեբկայքի եւ Roku-ի, Apple TV-ի եւ Fire TV-ի սարքերի համար: Այն հասանելի կլինի անվճար եւ առանց գովազդի։
Տիեզերական գործակալությունը նաեւ աշխատում է իր վեբկայքի եւ բջջային հավելվածի թարմացման վրա՝ միավորելու իր ստորաբաժանումների, առաքելությունների եւ հետազոտական նախագծերի մասին տեղեկությունները:
10:33 | 18.09.24 | Հոդվածներ
Ucom-ը ներսից. Երեւակայությունը, շուկայի զարկերակն ու պրոդուկտների թիմը