15:44 | 20.06.23 | Նորություններ | 1207

Embedded World 2024 էքսպոյին մասնակցելու հնարավորություն

GIZ-ը հրավիրում է շահառու ՏՏ նորաստեղծ ընկերություններին մասնակցելու Embedded World 2024 էքսպոյին, որը կկայանա 2024 թվականի ապրիլի 9-11-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում։

Embedded World 2024 Expo-ին մասնակցելու համար կընտրվի մինչեւ 10 ստարտափ, որոնք հնարավորություն կստանան իրենց պրոդուկտները ներկայացնել հայկական ստարտափների համար նախատեսված տաղավարում։ Այս միջոցառումը գրավում է մեծ թվով ցուցահանդեսների, այցելուների եւ ոլորտի մասնագետների ամբողջ աշխարհից:

Ընտրված ստարտափը հնարավորություն կունենա կապ հաստատել համապատասխան եւ պոտենցիալ գործընկերների, բարձրաստիճան պաշտոնյաների, ներդրողների եւ հաճախորդների հետ ոչ միայն Եվրոպայից, այլեւ՝ ամբողջ աշխարհից:

Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի մասին իրազեկումը եւ կապեր ստեղծել հայաստանյան ու համաշխարհային շահագրգիռ կողմերի միջեւ:

Կարող են մասնակցել GIZ-ի շահառու տեխնոլոգիական նորաստեղծ ձեռնարկությունները, որոնք ունեն պատրաստի պրոդուկտ/ծառայություն կամ MVP:

Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 2-ն է։ Բոլոր մանրամասներին ծանոթանալ եւ հայտը լրացնել հնարավոր է այստեղ։