17:45 | 19.06.23 | Նորություններ | 1582

Սյունիքում բացվել են նոր Արմաթներ

Կապանի 7-րդ հիմնական եւ Մեղրիի 2-րդ միջնակարգ դպրոցներն արդեն ունեն Արմաթ ինժեներական լաբորատորիաներ։

Լաբորատորիաները հիմնվել են Երեւանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ:

Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը բացմանը նշել է, որ կրթության մակարդակի բարձրացման համար կարեւոր է՝ երեխաները կարողանան սովորել նման առաջատար լաբորատորիաներում։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011-ից նախաձեռնել եւ իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը: 2023-ին Հայաստանում (այդ թվում Արցախում), Վրաստանում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ֊ում, Քուվեյթում եւ Բանգլադեշում գործում է 640-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, որտեղ շուրջ 17,200 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։