15:17 | 13.06.23 | Նորություններ | 1942

Հայկական Docus-ը գործարկել է AI առողջապահական օգնական

Հայկական Docus-ը ներկայացրել է արհեստական բանականությամբ օժտված օգնական՝ AI Health Assistant-ը, որը նորարարություն է անհատականացված առողջապահության ոլորտում։

Docus-ը նորարարական հարթակ է, որը տեղական եւ միջազգային առաջատար բժիշկների համագործակցության միջոցով հիվանդներին եւ խնամակալներին հնարավորություն է տալիս օգտվել լավագույն բժշկական օգնությունից՝ այդկերպ մեծացնելով ճշգրիտ ախտորոշում եւ բուժում ստանալու հնարավորությունը:

Docus-ի AI Health Assistant-ը կարող է տրամադրել համապատասխան առաջարկներ ու խորհուրդներ՝ հիմնված անհատական առողջության պրոֆիլի վրա, ինչի շնորհիվ հնարավորություն է տրվում վերահսկել առողջական վիճակը:

Արհեստական բանականությունը կգնահատի պոտենցիալ առողջական ռիսկերը՝ վաղ պատկերացումներ տալով հնարավոր հիվանդությունների մասին: Այն կտրամադրի նաեւ մանրամասն, անհատականացված կլինիկական պլան, որը հնարավորություն կտա քայլ առ քայլ բարելավել առողջությունը:

Բացի այդ, AI օգնականը կներկայացնի անհատականացված առողջության հաշվետվություններ, համապարփակ զեկույցներ՝ հեշտացնելով առողջական վիճակին հետեւելը։

Օգնականը հասանելի է 24/7 առանց ժամային սահմանափակումների։