16:42 | 12.06.23 | Նորություններ | 15357

Ucom-ը կշարունակի գերարագ ինտերնետով ապահովել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը

«Յուքոմ» ընկերությունն այս տարի եւս կշարունակի ապահովել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բոլոր ցուցասրահները գերարագ ինտերնետի հասանելիությամբ:

Դեռ նախորդ տարի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը Ucom-ի հետ գործակցության միջոցով, ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ հնարավորություն է ստեղծել ցուցադրությունների, համերգների եւ այլ ծրագրերի համար նախատեսված տարածքները վերաիմաստավորելու նաեւ որպես կրթամշակութային միջավայր:

 «Ուրախ եմ, որ «Յուքոմ»-ի հետ համագործակցության շնորհիվ հնարավորություն ենք ունեցել ավելի հասանելի դարձնել գիտակրթական, մշակութային ծրագրերը եւ համերգները համացանցում, օգտագործել ենք մուլտիմեդիա միջոցները ցուցադրությունների ժամանակ, ընդլայնել ենք ցուցադրությունների ինֆորմատիվ հասանելիության ձեւաչափերը»,- նշել է Թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը։

«Ucom-ը հաշվի է առել համաշխարհային մակարդակի մեծության ցուցադրությունների թվայնացման միտումը եւ ընդառաջել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտին այդօրինակ միջազգային փորձը կիրառելու հարցում։ Վստահ եմ, որ նոր մուլտիմեդիա միջոցների շնորհիվ եւ Ucom-ի ինտերնետով այցելուներն ավելի մեծ հետաքրքրությամբ են տեղեկանում հայկական մշակույթի վառ ներկայացուցիչների մասին», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։