18:16 | 24.05.23 | Հոդվածներ | exclusive 2725

DataArt-ը «Be my Guest» ձեւաչափով հյուրընկալել է AmCham անդամներին

DataArt ընկերությունն իր գրասենյակում հյուրընկալել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի՝ AmCham-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին:

«Be my Guest» ձեւաչափի նպատակն է հյուրերին ծանոթացնել DataArt-ի գործունեությանը, գրասենյակին, ինչպես նաեւ՝ ոչ ֆորմալ շփման հարթակ ստեղծել կազմակերպությունների միջեւ:

«Նման շփումները կարող են նոր համագործակցությունների հիմք դառնալ»

DataArt ընկերությունը AmCham-ին է միացել 2023թ. հունվարին:

Ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղադասարյանի խոսքով՝ միանալով պալատին՝ DataArt-ը ժառանգել է AmCham-ում եղած բոլոր դրական ավանդույթները.

photo © Մեդիամաքս


«Այսօր պալատի անդամ կազմակերպություններին հյուրընկալելով՝ ցանկանում ենք պատմել DataArt-ի գործունեության մասին, ցույց տալ մեր գրասենյակն ու կիսվել փորձով: Կարծում եմ՝ նման ձեւաչափերը կարեւոր են»:

Արսեն Բաղդասարյանը չի բացառում, որ այս շփումների արդյունքում կարող են նաեւ նոր համագործակցություններ հաստատվել.

«AmCham-ի անդամ կազմակերպությունների թվում արդեն իսկ ունենք բիզնես գործընկերներ»:

Արսեն Բաղդասարյանը Արսեն Բաղդասարյանը
photo © Մեդիամաքս


Անդրադառնալով «Be my Guest» ձեւաչափով անցկացված նախկին միջոցառումներին՝ DataArt-ի հայաստանյան ղեկավարը հետաքրքիր մի դրվագ է հիշում.

«Հյուրերին հաճախ ենք հարցնում՝ գրասենյակի ո՞ր հատվածը հետաքրքրեց նրանց: Շատերին միանգամից գրավում են մեր «nap zone»-երը:

photo © Մեդիամաքս


Վերջին անգամ, երբ մեզ հյուր էին եկել «Մանթաշյանց» ակումբի ներկայացուցիչները, նրանցից մեկը եւս գնահատեց գրասենյակի այս հատվածը՝ կատակելով, թե «ամեն ինչ շատ լավ է, բայց ես, այնուամենայնիվ, սիրում եմ իմ աշխատակիցներին, երբ նրանք քնած չեն»:  

«Ճկունությունն առավել ստեղծարար լինելու հնարավորություն է տալիս»

AmCham-ի նախագահ Էլինա Մարգարյանը եւս կարծում է, որ նման ոչ ֆորմալ շփումները հետագայում կարող են գործնական նոր կապերի վերածվել.

Էլինա Մարգարյանը Էլինա Մարգարյանը
photo © Մեդիամաքս


«Ինչո՞ւ ոչ, բիզնեսներն իրարից սովորում են: Կարծում ենք՝ բիզնեսների ցանցային համակարգ ստեղծելը շատ կարեւոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս ծանոթանալ, սովորել իրարից ու փոխանակվել եղած փորձով: Սա հենց այն է, ինչին ձգտում է AmCham-ը»:

Էլինա Մարգարյանի խոսքով՝ այս պահին Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատին անդամակցում է 160 կազմակերպություն տարբեր ոլորտներից: Մեծ թիվ են կազմում մարքեթինգային, ՏՏ ընկերությունները եւ ֆինանսական ոլորտի կազմակերպությունները:

photo © Մեդիամաքս


«Այսօր պալատի անդամները  հնարավորություն ունեն ծանոթանալու DataArt-ին, ու ՏՏ ոլորտն էլ ավելի գրավիչ է դառնում, երբ տեսնում ես այսպիսի միջավայր ու աշխատանքային պայմաններ: Գրասենյակում աշխատակիցները կարող են ինչպես ստեղծագործել, այնպես էլ՝ հանգստանալ ու մարզվել: Այս ճկունությունը կարեւոր է, քանի որ մարդուն առավել ստեղծարար է դարձնում», - ասել է Էլինա Մարգարյանը:

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Ագապե Գրիգորյանի