12:09 | 17.05.23 | Նորություններ | 2068

Հայկական HopShop-ը Product Hunt-ում է

Հայկական HopShop ստարտափը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է եւ պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։

HopShop-ը «Shazam» է նորաձեւության համար: Սա արհեստական ինտելեկտի վրա հիմնված տեսողական որոնման ծրագիր է, որը պարզեցնում է հագուստ, կոշիկներ եւ աքսեսուարներ գտնելու եւ գնելու գործընթացը: Oգտատերերը կարող են լուսանկարել իրը կամ վերբեռնել առկա լուսանկարը, իսկ հավելվածը կնույնականացնի նմանատիպ իրերը եւ կտրամադրի գնման տարբերակներ:

Պրոդուկտի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։

Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։