15:03 | 16.05.23 | Նորություններ | 6566

Formula VC-ն ներդում է կատարել հայկական Wirestock-ում

Formula VC վենչուրային ֆոնդը 200 հազար դոլարի չափով ներդրում է կատարել հայկական Wirestock ստարտափում։

Wirestock-ն օգնում է վիզուալ բովանդակության հեղինակներին մոնետիզացնել լուսանկարները, գրաֆիկան եւ տեսանյութերը` ապահովելով հեղինակներին հասանելիություն դեպի խոշոր սթոք-հարթակներ, այդ թվում՝ Getty Images, Shutterstock, Adobe, Pond5, Envato, Freepik եւ այլն:

«Հաշվի առնելով առցանց բովանդակության հսկայական ծավալները՝ Wirestock-ը շատ կարեւոր գործառույթ է կատարում՝ օգնելով հեղինակներին ավելացնել իրենց եկամուտը։ Հավատալով հարթակի ներուժին՝ որոշեցինք աջակցել եւ ներդրում կարատել»,- նշել է Formula VC-ի համահիմնադիր, գործընկեր Կարեն Վարդանյանը։

«Մենք կարեւորում ենք, որ Formula VC-ի առաքելությունը համահունչ է մեր առաքելությանը՝ օգնելու հեղինակներին եկամուտ ստանալ իրենց բովանդակությամբ: Ուրախ ենք տեսնել նրանց մեր ներդրողների շարքում»,- նշել է Wirestock-ի համահիմնադիր Միքայել Խաչատրյանը:

Wirestock-ի ներդրումային շրջափուլին մասնակցել են նաեւ վենչուրային ֆոնդեր, այդ թվում՝ Decart Ventures-ը, I2BF-ը, Graph Ventures-ը։  

Սա Formula VC-ի պորտֆոլիոյում 14-րդ ստարտափն է։ Ընդհանուր առմամբ, Formula VC-ն 2,3 միլիոն դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում։