17:19 | 16.05.23 | Նորություններ | 2016

Formula Vardenis-ը կհամախմբի Գեղարքունիքի մարզի երիտասարդներին

Հունիսի 3-ին Վարդենիսում կանցկացվի Formula Vardenis կոնֆերանսը TCF ընկերությունների խմբի ծննդյան օրվա կապակցությամբ։

TCF ընկերությունն արդեն երրորդ տարին է, ինչ ընկերության ծննդյան առիթով կազմակերպում է մարզային կոնֆերանս, որի նպատակն է Գեղարքունիքի ու հարակից մարզերի երիտասարդներին թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքով ու գործիքակազմով զինելը։

«Formula Vardenis կոնֆերանսի մասնակիցների հետ փորձով եւ գիտելիքով կիսվելը, նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցելը, զբաղվածությունն, ինքնազբաղվածությունը եւ բիզնեսներ սկսելը խթանելը կմոտիվացնի նրանց կրկնել ու բազմապատկել հաջողության պատմությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Կոնֆերանսի ընթացում Վարդենիսի քաղաքային գրադարանում նաեւ կբացվի Գրքասերների TCF անկյունը՝ նպաստելով տեղի երիտասարդների շարունակական կրթությանն ու զարգացմանը։ Գրքասերների TCF անկյունը հագեցած է լինելու ամենաարդի գրքերով, նաեւ առցանց ձևաչափով։

Կոնֆերանսին մասնակցությունն անվճար է։ Բոլոր մանրամասներին ծանոթանալ ու գրանցվել հնարավոր է այստեղ։