15:34 | 04.04.23 | Նորություններ | 20681
Telcell ընկերությունը վճարային հարմար գործիք է առաջարկում Հայաստանում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին՝ հնարավորություն տալով գործարքներ կատարել Telcell Wallet հավելվածի միջոցով։
«Telcell-ը մշտապես ընդլայնում է ֆինանսական ծառայությունների հասանելիությունը։ Մենք զարգացնում ենք մեր հնարավորությունները՝ ապահովելու վճարումների ընդունման այնպիսի համակարգ, որի միջոցով մարդիկ կարող են հարմար եւ ապահով գործարքներ կատարել տարբեր եղանակներով։ Մեր քայլերը միտված են թվային վճարումների էկոհամակարգի կայուն զարգացմանը՝ նպաստելով անկանխիկ տնտեսության կայացմանը։
Համոզված ենք՝ մեր նոր առաջարկը կնպաստի Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների առավել հարմարավետ կենսագործունեությանը»,- ասել է Telcell-ի գլխավոր տնօրենի՝ թվային տրանսֆորմացիայի գծով տեղակալ Իրինա Գասպարյանը։
Նշվում է, որ օտարերկրյա քաղաքացիները Telcell Wallet-ից օգտվելու համար կարող են անցնել անձնագրով նույնականացում` ՀՀ պատկան մարմնի հատկացրած հանրային ծառայությունների համարանիշի առկայության դեպքում, եւ կցել հայկական բանկային քարտ։
«Սա լավագույն հնարավորությունն է՝ իրականացնելու արագ եւ հուսալի դրամական փոխանցումներ, այդ թվում՝ 0% միջնորդավճարով փոխանցումներ արտասահմանից, օգտվելու ավելի քան 500 այլ ծառայությունից, նաեւ բոնուսային համակարգից: Եվ այս ամենը՝ մեկ տեղում։
Telcell-ով գործարքների պաշտպանությունը եւ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված են անվտանգության PCI DSS համակարգով:
Telcell ընկերությունը, ներկայացնելով Հայաստանի վճարահաշվարկային շուկայի ամենախոշոր համակարգը, դիրքավորվում է որպես վճարումների ազգային օպերատոր»,- ասված է ընկերության հաղորդագրությունում
Ընկերության ավելի քան 4500 տերմինալի ցանցը սպասարկում է Հայաստանի ողջ տարածքը եւ Արցախը: Telcell համակարգի շուրջ 900 000 օգտատիրոջ ընկերությունը մատուցում է ծառայությունների մեծ տեսականի՝ պրոդուկտների լայն բազմազանությամբ: Telcell-ը մշտապես հավատարիմ է իր սկզբունքին՝ արագություն, անվտանգություն, հարմարավետություն եւ ազատ ընտրություն բոլորի ու յուրաքանչյուրի համար։