12:28 | 04.04.23 | Նորություններ | 1525

    Code Battle մրցույթը կմիավորի Հայաստանի եւ արտերկրի ծրագրավորողներին

    Ապրիլի 16-ին տեղի կունենա Code Battle մրցույթ ծրագրավորողների միջեւ։

    Միջոցառմանը կարող են մասնակցել թե՛ սկսնակ, թե՛ փորձառու ծրագրավորողները, ինչպես նաեւ բոլոր այն մարդիկ, ում հետաքրքիր է ՏՏ ոլորտը:

    Մրցույթի արդյունքում կլինի երեք հիմնական հաղթող, որոնք կարժանանան տարբեր դրամական պարգեւների։ Մնացած մասնակիցները Full Learning ընկերության կողմից կստանան նվերներ։

    Code Battle-ը կազմակերպվում է ծանոթանալու, ուժերը փորձելու եւ մեկ թիմ դառնալու համար: Ինչպես նաեւ միավորելու Հայաստանի եւ այլ երկրների ծրագրավորողներին, որի արդյունքում ստեղծվում են տարբեր կապեր ու համագործակցություններ:

    Կազմակերպիչները հայտնում են, որ գրանցումները մեկնարկել են, արդեն կա շուրջ 200 գրանցված մասնակից։ Միջոցառման մուտքն անվճար է։ Միջոցառմանը գրանցվելու եւ մասնակցելու բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։

    Մրցույթը կազմակերպում է Full Learning ընկերությունը։