13:33 | 02.03.23 | Նորություններ | 1615

ԱԱԾ-ն առաջարկում է անվճար ուսում ՌԴ-ում կիբերանվտանգության ոլորտում

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կազմակերպում է ՀՀ քաղաքացիների ուսուցում ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության ոլորտներում։

ԱԱԾ հաղորդագրության մեջ ասված է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կրիպտոգրաֆիայի, կապի եւ ինֆորմատիկայի ինստիտուտում (ք. Մոսկվա) դիմորդներն ուսումը կարող են շարունակել «կրիպտոգրաֆիա» մասնագիտությամբ, իսկ ՌԴ պահպանության դաշնային ծառայության ակադեմիայում (ք. Օրյոլ)՝ «հատուկ կապի տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաներ եւ համակարգեր» մասնագիտությամբ:



Ուսումն ավարտելուց հետո շրջանավարտները ստանում են ինժեների որակավորում, որից հետո նրանց շնորհվում է լեյտենանտի զինվորական կոչում եւ նրանք անցում են ծառայության ՀՀ ԱԱԾ-ում` այդ թվում նաեւ օպերատիվ ստորաբաժանումներում:

Մանրամասների համար մինչեւ մարտի 15-ը կարելի է դիմել 015–57–98–34 հեռախոսահամարով  կամ գրել hr@sns.am էլեկտրոնային հասցեին։