12:20 | 01.03.23 | Նորություններ | 1378

Forbes-ը ճանաչել է Krisp-ն ու Podcastle-ը որպես խելահեղ գեներատիվ AI գործիքներ

Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է 14 խելահեղ գեներատիվ AI գործիք եւ այդ ցանկում ընդգրկել նաեւ հայկական Krisp-ն ու Podcastle-ը։

ChatGPT-ի գործարկումը վերջին ամիսներին ցույց տվեց, որ նոր տեսակի գեներատիվ AI գործիքներն այլեւս ոչ միայն կարեւոր են միայն ակադեմիական հետազոտությունների կամ Սիլիկոնային հովտի տեխնոլոգիական հսկաների ոլորտում։

AI-ն իսկապես դարձել է տեխնոլոգիա, որը ցանկացած բիզնես կամ անհատ կարող է օգտագործել՝ հեղափոխություն անելու աշխատանքի կամ ամենօրյա գործունեության մեջ, գրում է Forbes-ը:

 «Podcastle-ն աուդիո ձայնագրման եւ խմբագրման հարթակ է՝ ինտեգրված AI գործիքներով, որոնք օգնում են ստեղծել պարզ, սահուն ձայնագրություններ։ Դրանք հնչում են կարծես պրոֆեսիոնալ կերպով խմբագրված լինեն՝ ավտոմատացնելով այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են կողմնակի ձայնը, աղմուկը մաքրելը եւ տառադարձումները։

Krisp-ը կոնֆերանսի ծրագիր է, որն օգտագործում է ալգորիթմներ իրական ժամանակում հեռացնելու ֆոնային աղմուկները, արձագանքները եւ այլ շեղող տարրերը՝ ապահովելով, պարզ եւ պրոֆեսիոնալ հանդիպումներ»,- նշվում է պարբերականի նկարագրությունում:

Podcastle-ն ու Krisp-ը ընդգրկվել են այս վարկանիշում ChatGPT-ի, Dall-E 2-ի, Stable Diffusion 2-ի եւ այլ հանրահայտ գեներատիվ արհեստական բանականության գործիքների հետ։

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։