09:19 | 01.03.23 | Նորություններ | 1151

BigStory VC-ն ներդրում է արել ViralMango-ում

BigStory VC վենչուրային հիմնադրամը 250 հազար դոլար է ներդրել ViralMango ընկերությունում:

«Աջակցելով  ViralMango-ի նման ընկերություններին՝ մենք ներդրումներ ենք կատարում Հայաստանի ապագայում՝ որպես տեխնոլոգիական նորարարության կենտրոն», - ասել է BigStory VC-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը:

ViralMango-ն հարթակ է, որն արհեստական բանականության տեխնոլոգիայի օգնությամբ ինֆլուենսերներին կամ բովանդակություն ստեղծողներին կապում է ապրանքանիշերին: Հարթակում արդեն գրանցված են 60 հազարից ավելի ինֆլուենսեր եւ հարյուրավոր բիզնեսներ:

Կարդացեք iTel.am-ի ViralMango. Ինֆլուենսերներին ու բիզնեսին մեկ հարթակում միավորող նոր ստարտափ հոդվածը: