15:55 | 28.02.23 | Նորություններ | 1375

Դիջիթեք 2022-ի ընթացքում կգործի կարիերայի հատուկ հարթակ

Փետրվարի 28-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) փոխտնօրեն Սարգիս Կարապետյանը եւ staff.am գործադիր տնօրեն Նազելի Բադալյանը կնքել են համագործակցության հուշագիր։

Staff.am-ն անվճար հիմունքներով տրամադրելու է կարիերայի հատուկ հարթակ տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակից ընկերությունների թափուր հաստիքների հրապարակման համար։

Համագործակցությունը հնարավորություն կընձեռի տեխնոլոգիական նորարարությամբ հանդես եկող ընկերություններին տեղեկություն տրամադրել ցուցահանդեսի այցելուներին ընկերության կարիերայի հնարավորությունների մասին։ Ցուցահանդեսին մասնակից անհատները կծանոթանան ընկերությունների նորարարություններին եւ հետաքրքրության դեպքում կարող են տեսնել առկա թափուր հաստիքները՝ ընդամենը անցնելով QR կոդով։

Կարիերայի հատուկ հարթակը հասանելի կլինի տեխնոլոգիական ցուցահանդեսի բոլոր մասնակիցների համար մինչեւ ապրիլի 1-ը, իսկ ընկերությունների կողմից կարիերայի նշված հատուկ հարթակում հայտարարությունների հրապարակումը հնարավոր կլինի մինչեւ Դիջիթեք 2022 տեխնոլոգիական ցուցահանդեսի ավարտը։

Նշենք, որ այս տարի Դիջիթեք 2022 տեխնոլոգիական ցուցահանդեսը կկայանա մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։