15:19 | 01.03.23 | Նորություններ | 5584

Հայաստանում մեկնարկել է HONOR X7a սմարթֆոնի վաճառքը

Հայաստանի խանութներում մեկնարկել է HONOR X7a սմարթֆոնի վաճառքը, որը հանդիսանում է HONOR Xa սմարթֆոնների նոր շարքի կրտսեր ներկայացուցիչը։ Այս սմարթֆոնը մարտկոցի աշխատանքի նոր նշաձող է սահմանում։ Մինչեւ 2,5 օր աշխատանք մեկանգամյա լիցքավորմամբ, բարձրորակ տեսախցիկ, մեծածավալ հիշողություն եւ ընդարձակ էկրան․ այս ամենը նրանց համար է, ովքեր ուզում են առավելագույնս վայելել իրենց օրը։ Եվ այս ամենը մատչելի գնով՝ ընդամենը 76900 դրամ։

Բարակ իրան, տարողունակ մարտկոց

HONOR X7a-ն ունի 5330mAh հզորությամբ մարտկոց, որը ներկառուցված է էլեգանտ ու բարակ իրանի մեջ: Նորագույն HONOR X7a սմարթֆոնն աշխատում է HONOR Smart Power Saving տեխնոլոգիայով, որը պատասխանատու է էներգիայի սպառման օպտիմալացման համար։ Դրա շնորհիվ այս սմարթֆոնն ընդամենը մեկ լիցքավորմամբ կարող է աշխատել մինչեւ 42 ժամ սոցիալական ցանցերում կամ ապահովել մինչեւ 42 ժամ հեռախոսազանգեր կամ վայելել երաժշտությունը 29 ժամ շարունակ:

Այն կարծես ստեղծված լինի միշտ շարժման մեջ գտնվող օգտատերերի համար։

photo © HONOR


22,5w հզորությամբ HONOR SuperCharge-ով լիցքավորման արդյունքում ձեր Honor X7a սմարթֆոնով կկարողանաք ավելի քան 10 ժամ տեւողությամբ երաժշտություն վայելել։

Արդյունաբերական կարգի նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ սմարթֆոնի մարտկոցի բջիջներն ավելի խիտ ու բարակ են, ինչի շնորհիվ մարտկոցն ավելի երկարակյաց է եւ միաժամանակ տեղավորվում է բարակ իրանի մեջ։ HONOR X7a-ի մարտկոցը կարող է պարծենալ նաեւ բացառիկ դիմացկունությամբ՝ այն պահպանում է իր հզորության ավելի քան 80%-ը նույնիսկ երեք տարվա ակտիվ շահագործումից հետո։

photo © HONOR


Բարձրորակ եւ ազդեցիկ էկրան

HONOR X7a-ն ունի 6,74” HONOR FullView էկրան՝ 90,07% էկրան-կորպուս հարաբերակցությամբ, ինչն օգտատիրոջը դրա մեջ խորասուզվելու եւ դիտածը վայելելու հնարավորություն է տալիս, անկախ նրանից՝ աշխատում է, վիդեո է դիտում, թե խաղում է։ Ունենալով HD կետայնություն եւ 16,7 միլիոն երանգից բաղկացած գունային խորություն՝ HONOR X7a-ի պատկերների ցուցադրությունը հիացնում է իր պարզությամբ ու պայծառությամբ։   

photo © HONOR


HONOR X7a սմարթֆոնի էկրանն ունի հավաստագիր TÜV Rheinland-ի կողմից՝ թույլ կապույտ լույսի արտանետման համար, ինչը թույլ է տալիս օգտագործել այն երկար ժամանակ՝ առանց աչքերը լարելու:

HONOR X7a-ում առկա “Еye Comfort Mode”-ը, “E-Reader Mode”-ը եւ “Dark Mode”-ն ապահովում են աչքերի լարվածությունը նվազեցնելու համար նախատեսված անհատական լրացուցիչ տարբերակներ:

Գերազանց տեսախցիկ եւ մեծածավալ հիշողություն

HONOR X7a-ի լուսանկարչական հնարավորությունները կառավարվում են չորս սենսորի միջոցով՝ 50MP հիմնական սենսոր, 5MP լայնանկյուն սենսոր, 2MP մակրո տեսախցիկ եւ 2MP տեսարանի խորությունն ընդգծող սենսոր: Առջեւի 8MP տեսախցիկի շնորհիվ կարելի է հեշտությամբ ստանալ բարձրորակ դիմանկարներ։ Այն իդեալական է նաեւ սելֆիի սիրահարների համար:
 

photo © HONOR


128GB ներկառուցված հիշողությունով սմարթֆոնը տեղավորում է ավելի քան 28000 պատկեր, 11000 երաժշտական թրեք կամ 450HD տեսանյութ: MicroSD քարտի բնիկը թույլ է տալիս ընդլայնել հիշողությունը եւս 1TB-ով: Այսպիսով, ձեր մեդիա ֆայլերը միշտ ձեռքի տակ կլինեն:

Գներ եւ առկայություն

HONOR X7a-ն հասանելի է երեք նորաձեւ գույնով՝ արծաթափայլ տիտան (Titanium Silver), օվկիանոսի կապույտ (Ocean Blue) եւ կեսգիշերային սեւ (Midnight Black): 76900 դրամ արժողությամբ սմարթֆոնը կարելի է գտնել Ucom, Telecom Armenia, ZigZag, Vega, Vesta, VLV եւ Eldorado խանութներում։

photo © HONOR