11:20 | 24.02.23 | Նորություններ | 2205
Կազմակերպվում է տվյալագիտություն (Data Science) անվճար դասընթաց երեւանամերձ մարզերի 15-ից 29 տարեկան երիտասարդների համար։
Մասնակիցները կսովորեն մշակել եւ վերլուծել մեծածավալ տվյալներ, ինչպես նաեւ կիրառել մեքենայական ուսուցման ալգորիթմներ տվյալների վերլուծության համար։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ են հետեւյալ նախնական գիտելիքներ՝ Python ծրագրավորման լեզվի հիմունքներ, գծային հանրահաշվի եւ մաթեմատիկական անալիզի հիմունքներ, անգլերենի B1 մակարդակի իմացություն:
Դիմելու վերջնաժամկետը մարտի 22-ն է, մեկնարկը կտրվի մարտի 29-ին, գրանցվել հնարավոր է այստեղ։ Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է թեստի եւ հարցազրույցի միջոցով։
Դասընթացն իրականացվում է «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF) եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (Microsoft Innovation Center Armenia) համագործակցությամբ։
Դասընթացի բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։