12:42 | 23.02.23 | Նորություններ | 1555

«Արար» հիմնադրամը մասնակցել է IDEX & NAVDEX 2023 ցուցահանդեսին

«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Ավետիք Չալաբյանը, Արթուր Ալավերդյանը, Իգոր Զարգարյանը եւ գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը մասնակցել են Արաբական միացյալ Էմիրություններում տեղի ունեցող «IDEX & NAVDEX 2023» ցուցահանդեսին։

Հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։

««Արար» հիմնադրամը ռազմարդյունաբերության ոլորտում անցած տարիներին ակտիվ ներդրումներ է կատարել, եւ դրանց ծավալը շարունակ աճում է: Երբ տեսնում ես այլ (ներառյալ թշնամական) երկրների ձեռքբերումները, հիմնական զգացողությունն այն է, որ մենք իրավունք չունենք հետ մնալու, խեղճ լինելու, արդյունքում վախենալու՝ ընդհակառակը, պետք է ի մի բերենք մեր ուժերը, օրնիբուն աշխատենք, եւ ձգտենք մեր գերակա ուղղություններում առնվազն հավասարվել լավագույններին: Պետք է արժանիորեն գնահատել նաեւ հայկական ընկերություններին, որոնք հետեւողական աշխատում են՝ զարգացնելու հայկական ռազմական արդյունաբերությունը եւ մեր հավաքական մարտական կարողությունները», - ասել է Ավետիք Չալաբյանը: