11:40 | 23.02.23 | Նորություններ | 1564
Spotify-ը հայտարարել է AI-ի վրա հիմնված նոր տեխնոլոգիայի ինտեգրման մասին: Խոսքը AI DJ-ի մասին է, որը նախատեսված է օգտատերերի նախասիրությունների հիման վրա երաժշտություն ընտրելու եւ կատարողների մասին տեղեկատվություն տրամադրելու համար:
Ընկերությունը կարծում է, որ նորամուծությունը «անհատականացումը կբերի միանգամայն նոր մակարդակի»:
AI DJ-ը անհատականացված օգնական է, որն այնքան լավ գիտի օգտագործողի երաժշտական նախասիրությունները, որ կարող է ինքնուրույն ձեւավորել երգացանկ հետագա ունկնդրման համար:
Ալգորիթմը կընտրի համապատասխան կոմպոզիցիաներ նոր թողարկված երգերից, ինչպես նաեւ կավելացնի հաճախակի լսվող երգեր երգացանկում: Այն անընդհատ կթարմացնի երգերի ցանկը՝ հիմնվելով կոնկրետ օգտատիրոջ նախասիրությունների վրա: Եթե օգտատիրոջը դուր չի գալիս առաջարկված կոմպոզիցիան, AI DJ-ն այն կհեռացնի երգացանկից: Որքան շատ են օգտատերերը լսում երգեր, այնքան ավելի ճշգրիտ են դառնում ալգորիթմի առաջարկները։