10:54 | 24.02.23 | Նորություններ | 1535

Microsoft-ը Skype-ում ավելացրել է Bing չատբոտը

Microsoft-ը Bing չատբոտն ավելացրել է Skype-ում: Այն կարելի է ավելացնել, օրինակ, հարազատների կամ ծանոթների հետ խմբում եւ խնդրել քննարկման ընթացքում պատասխանել հարցերին կամ համացանցում տեղեկատվություն փնտրել:

Օրինակ՝ հանդիպում պլանավորելիս կարող եք ստուգել եղանակը կամ պարզել, թե ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում այդ օրը։ Ընկերների հետ զրուցելիս կարող եք խնդրել Bing-ին փաստարկներ ներկայացնել ինտերնետից:

Microsoft-ը Bing չատբոտը ներկայացրել է այս փետրվարին, այն այժմ հասանելի է Bing որոնման համակարգի բջջային հավելվածում եւ Microsoft Edge բրաուզերի միջոցով Android-ի եւ iOS-ի համար:

Բացի այդ, Microsoft-ն ավելացրել է ձայնային մուտքագրում չատբոտին. կարող եք հարցումներ ուղարկել ձայնով եւ՛ բջջային, եւ՛ վեբ տարբերակներում:

Հետագայում Microsoft-ը նախատեսում է չատբոտը ներդնել կապի իր մյուս ծառայություններում, օրինակ՝ Teams կորպորատիվ մեսենջերում։

Գործառույթն առայժմ հասանելի է միայն նրանց համար, ովքեր արդեն աշխատում են Bing չատբոտով: Մյուսները կարող են գրանցվել սպասման ցուցակում։