12:43 | 24.02.23 | Նորություններ | 1789

Granatus Ventures-ը հավակնում է Global Startup Awards-ի գլխավոր մրցանակին

Առաջին հայկական վենչուրային ընկերությունը՝ Granatus Ventures-ը, Գլոբալ Ստարտափ մրցանակաբաշխությունում (Global Startup Awards) Եվրասիական տարածաշրջանի լավագույն վենչուրային ընկերություն անվանակարգի հաղթողն է:

Այժմ այն հավակնում է գլոբալ եզրափակչի գլխավոր մրցանակին: Մրցույթի կարեւոր բաղադրիչներից մեկը հանրային քվեարկությունն է:

Granatus Ventures-ի օգտին քվեարկել հնարավոր է այստեղ։

Global Startup Awards-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 29-ին Դանիայում:  

Granatus Ventures-ն առաջին հայկական վենչուրային հիմնադրամն է։ Այն 2013 թվականին հիմնադրել են Մանուկ Հերգնյանը, Պիեր Հեննեսը եւ Երվանդ Սարգսյանը: Հիմնադրամի ստեղծման, պորտֆոլիոյի, ներդրումների սկզբունքների մասին կարող եք ընթերցել iTel.am-ի հոդվածում։