14:27 | 22.02.23 | Նորություններ | 1770

Apple-ն արտոնագրել է գույնը փոխող ժամացույցի ժապավեն

Apple ընկերությունն արտոնագրել է Apple Watch-ի գույնը փոխող ժապավեն: Նույն աքսեսուարը կարող է լրացնել զգեստապահարանը ու դառնալ տարբեր ոճերի մաս։

Apple-ի արտոնագիրը նկարագրում է «էլեկտրոքրոմային հատկությունների» շնորհիվ գույնը փոխելու գաղափարը։ Սա նշանակում է, որ ժապավենը հիմնված կլինի հատուկ պոլիմերային թելերի վրա, որոնք լարման տակ փոխում են գույնը։

photo © USPTO


Գույնը հնարավոր կլինի կարգավորել անմիջապես ժամացույցից։ Նշվում է նաեւ, որ գույնը կարող է փոխվել ըստ ժամանակացույցի: Այսպիսով, ժապավենը կարող է անջատվել կամ անցնել մոնոքրոմ ռեժիմի գիշերը եւ կրկին փայլել առավոտյան՝ զարթուցիչի միանալուց հետո։

Ժապավենի էլեկտրաքրոմային տարրերը կարող են աշխատել միմյանցից անկախ, ինչը նշանակում է, որ բացի մեկ գույնից, այն կարող է ցուցադրել որոշակի նախշեր, պատկերակներ, լոգոներ կամ տեքստ: