11:58 | 22.02.23 | Նորություններ | 1416

EPIC-ի STRIVE ծրագիրն ընդունում է հայտադիմումներ

Հայաստանի ամերիկյան համալսարանի EPIC Ձեռներեցության եւ նորարական տեխնոլոգիաների կենտրոնի STRIVE ծրագիրն ընդունում է հայտադիմումներ:

Հաջողությունից հետո թարմացված, կատարելագործված եւ ընդլայնված ծրագիրն ընդունում է 20-35 տարեկան 35 տաղանդավոր անհատի։ Անգլերենի իմացությունը (առնվազն միջին մակարդակ) էական է, քանի որ STRIVE-ի աշխատանքային լեզուն անգլերենն է: Ծրագրին դիմելու համար պարտադիր չէ ստարտափ գաղափար ունենալը:

STRIVE ծրագրի նպատակն է մասնակիցների մոտ ձեռնարկատիրական եւ նորարարության վրա հիմնված մտածելակերպը, ստեղծագործ եւ քննադատական մտածողությունը, խնդիրներ լուծելու եւ որոշումներ կայացնելու կարողությունները զարգացնել:

Հայտադիմումը լրացնել հնարավոր է այստեղ։

10-շաբաթյա ծրագիրը հիմնված է Ձեռներեցության ուսուցման նախաձեռնության (Entrepreneurial Learning Initiative, USA) հայտնի «Ice House Entrepreneur» ծրագրի վրա, որը համաշխարհային առաջատարներից մեկն է ձեռներեցային մտածելակերպի զարգացման ոլորտում:

Մասնակիցներին հնարավորություն կտրվի սովորելու եւ կապ հաստատելու ձեռներեցության ոլորտում հաջողության հասած անհատների հետ:

Ծրագրի ավարտին մասնակիցները կարող են դիմել EPIC-ի ինկուբացիոն ծրագրին, որտեղ իրականում ստարտափ թիմերը կսկսեն իրենց գաղափարների վավերացման գործընթացը: