16:44 | 21.02.23 | Նորություններ | 1752

Հայկական 18 ընկերություն ԱՄԷ-ում մասնակցում է IDEX 2023 միջազգային ՏՏ ցուցահանդեսին

Աբու Դաբիում մեկնարկել է «ԱՅԴԵՔՍ 2023» (IDEX 2023) պաշտպանական տեխնոլոգիաների 16-րդ միջազգային ցուցահանդեսը:

Հայկական 18 ընկերություն «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում է տեղեկատվական, պաշտպանական եւ ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը: Ցուցադրված են ոչ միայն պատրաստի արտադրանքներ, այլեւ նորարարական նախագծեր:

«ԱՅԴԵՔՍ» պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը համարվում է Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում ամենահեղինակային եւ ռազմավարական կարեւորագույն միջոցառումներից մեկը, համախմբում է պաշտպանական արդյունաբերության առաջատար եւ հեղինակավոր ղեկավարներին, ինչպես նաեւ տարբեր նորարար տեխնոլոգիական ընկերություններին, տեխնոլոգիական ոլորտի հայտնի փորձագետներին:

Միջոցառումը կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ, բաղկացած է համաժողովից եւ ցուցահանդեսից, որոնց նպատակն է ստեղծել հարթակ՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, միտումները եւ նորարարական լուծումները, որոնք կուղեկցվեն ոլորտի լավագույն փորձի եւ ձեռքբերումների ցուցադրմամբ: