11:28 | 10.02.23 | Նորություններ | 1856

    Դիզայն համակարգերի դերը պրոդուկտի մշակման ընթացքում թեմայով քննարկում՝ BANA-ից

    Փետրվարի 23-ին Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA Angels) Formula Hub-ում կանցկացնի TalkAround քննարկումների շարքի տարվա առաջին միջոցառումը։

    Դրա ընթացքում Hoory-ի գլխավոր դիզայներ Ռոբերտ Բզդիգյանը կներկայացնի «Ինչպես զարգացնել դիզայն համակարգեր՝ պրոդուկտի առաքման արդյունավետությունը բարձրացնելու համար» թեման եւ կվարի պանելային քննարկում՝ «Պրոդուկտի մշակման գործում դիզայն համակարգերի նշանակությունը» թեմայով:

    Քննարկմանը կմասնակցեն Խաչատուր Վիրաբյանը (Stylebit), Իշխան Ադամյանը (TalkDesk), Էդուարդ Համբարձումյանը (Krisp) եւ Կարապետ Գումջիբաշյանը (Krisp):

    Միջոցառմանը գրանցվել հնարավոր է այստեղ, այլ մանրամասները հասանելի են  այստեղ։