15:59 | 09.02.23 | Նորություններ | 2014
20 հայկական ստարտափ ընդգրկվել է Yerevan-Warsaw Startup Parquet ծրագրում։
Ծրագիրը նախատեսված է հայկական այն ստարտափի համար, որոնք զարգացնում են նորարարական տեխնոլոգիաներ կամ մասշտաբային բիզնես նախագծեր բարձր տեխնոլոգիական ոլորտում:
Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի ամենահեռանկարային ստարտափներին կապել Լեհաստանում գտնվող ստարտափ կազմակերպությունների հետ (օրինակ՝ աքսելերատորներ, համալսարանական լաբորատորիաներ, գիտական ինստիտուտներ), փորձագետների եւ վենչուրային ներդրողների, բիզնես հրեշտակների եւ կորպորացիաների հետ։
Ընտրվել են հետեւյալ ստարտափները՝
• 10X Immersive,
• Bonee QR menu (Bonee Systems LLC),
• Doctor Yan,
• Dowork.ai,
• DrillAI,
• Drowood,
• Flight,
• Foldink,
• Geetak Robotics,
• Gestures.AI( Tiny),
• ՀոգաՏԱՐ / Hogatar,
• LiveBoard,
• MedeaHealth,
• MedPoint Technologies,
• Menthory,
• Recycle it (ISSD),
• ReEducate,
• Speechery,
• Techschool,
• Zegashop։
Ծրագրի մասնակիցները ուղիղ մուտք կունենան դեպի Լեհաստանի ՏՏ էկոհամակարգ՝ կապեր ստեղծելով VC-ների, աքսելերատորների, մենտորների, R&D կենտրոնների, տեղական հաջողակ ստարտափների հիմնադիրների հետ։ Կհանդիպեն Լեհաստանի տարածաշրջանում իրենց գործունեության ոլորտին համապատասխան ամենաակտիվ VC-ներին եւ հրեշտակ ներդրողներին։ Ինչպես նաեւ կմասնակցեն փորձագետների ղեկավարությամբ «մաստեր-կլասսերի»: Ծրագրի ավարտին հնարավորություն կունենան դեմո օրվա ընթացքում ներկայացնել իրենց նախագծերը։