10:51 | 08.02.23 | Նորություններ | 2038

Կայացել է «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով քննարկում

Փետրվար 7-ին կայացել է «Երեխաների առցանց անվտանգություն» թեմայով քննարկում։

Քննարկվել են երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականությունը, առցանց անվտանգության ուղղությամբ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտությունը, հեռահաղորդակցության օպերատորների կողմից երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված գործունեությունը, միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերը, Կիբերհանցագործություններն ու դրանց հիմնական տեսակները։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 1-ին տեղակալ Գեւորգ Մանթաշյանն ընդգծել է բոլոր պատասխանատու կառույցների կողմից համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։

Միջոցառմանը մասնակցել են պետական, միջազգային կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ոլորտային ներկայացուցիչներ։ Ներկաներից յուրաքանչյուրը մանրամասնել է իր կողմից իրականացված աշխատանքները, նախագծերը, երեխաների առցանց անվտանգությանն ուղղված առավել արդյունավետ լուծումների տարբերակներն ու հնարավորությունները։

Քննարկումը կազմակերպել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի հետ համատեղ։