Ալեքս Սարոյանը
13:09 | 07.02.23 | Նորություններ | 3167
Հայկական Netris ընկերությունն ընդգրկվել է Futuriom 50 վարկանիշում որպես ամպային եւ կապի ենթակառուցվածքների հիմնական շուկաներում ամենաուժեղ մասնավոր ընկերություն:
Netris-ը (նախկինում՝ XCloud Networks) պարզեցնում է ցանցային ենթակառուցվածքների սպառումն ու շահագործումը։ Netris-ի միջոցով ցանցը դառնում է ավելի արդյունավետ, դիմացկուն եւ օգտագործման համար դյուրին։ Մեծ տվյալների կենտրոններ եւ ցանցային ենթակառուցվածք ունեցող ընկերությունների համար այս լուծումը ռեսուրսների նշանակալի խնայողության եւ գործընթացների արագացման հնարավորություն է տալիս։
«Netris-ի մեր թիմը պատիվ ունի լինել նույն խմբում այնպիսի հրաշալի ընկերությունների հետ, որոնք կերտում են ամպային ենթակառուցվածքի ապագան: Հեշտ, ավտոմատ եւ ծախսարդյունավետ ցանցերի պահանջարկն աճում է։ Մենք Netris-ում ջանք չենք խնայում՝ մեր տեխնոլոգիան ավելի շատ տարածելով BMaaS (Bare-Metal-as-a-Service) մատուցող ընկերություններում (Equinix, Phoenix NAP եւ այլն), ինչպես նաեւ ընդլայնելով մեր hardware ինտեգրումները Dell-ի եւ այլ հարթակների հետ»,- նշել է Netris-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Սարոյանը։