15:30 | 15.12.22 | Նորություններ | 2294

Արմավիրի մարզում կստեղծվի ՔՈԱՖ Սմարթ կենտրոն

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը կիրականացնի ՔՈԱՖ Սմարթ» երկրորդ էկոհամակարգի ծրագիրը։

Կառավարությունը համաձայնություն է տվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերելուն:

Հիմնադրամը իրականացնում է «ՔՈԱՖ Սմարթ» երկրորդ էկոհամակարգի բարեգործական ծրագիրը, որը հանդիսանում է արդեն իսկ հաջողված մոդելի շարունակություն եւ ծառայելու է մարզի բնակչությանը, նպաստելու է տվյալ տարածաշրջանի զարգացմանը։

Ծրագրի շրջանակում կստեղծվի նոր՝ «ՔՈԱՖ Սմարթ» ուսումնական կենտրոն, համագումարների կենտրոն, միջոցառումների կենտրոն եւ սրճարան, նորարարական գյուղատնտեսության բազմակողմանի ծրագրեր եւ զարգացման նախաձեռնություններ, «ՔՈԱՖ Սմարթ» ջերմոցային տնտեսություն, ժամանակակից սպորտային համալիր, վերականգնողական էներգիայի կայան, նորարարական բիզնես գաղափարների կենտրոն եւ ժամանակակից օժանդակ ենթակառուցվածքներ։  

Ծրագիրը նախատեսվում է կյանքի կոչել առաջիկա տասնամյակում, ծրագրի ներդրման ընդհանուր գումարը կգերազանցի 10 միլիոն ԱՄՆ դոլարը։