11:44 | 15.12.22 | Նորություններ | 2618

    Hexens Hackathon-ն ընդունում է հայտադիմումներ

    Դեկտեմբերի 24-25-ը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում կանցկացվի Hexens-ի Hackathon-ը։  

    Hackathon-ը նախատեսված է վեբ ծրագրավորողների համար, որոնք բացառիկ հնարավորություն ունեն ցուցադրել իրենց տաղանդը եւ մրցել մասնագետների հետ։ Մասնակցել հնարավոր է միայնակ կամ մինչեւ 3 հոգանոց թիմով։

    Պետք է կիրառել Python լեզուն back-end մշակման համար եւ ցանկացած այլ լեզու՝ front-end-ի համար։

    Մրցանակային ֆոնդը կազմում է 8000 դոլար եւ կարիերայի նոր հնարավորություններ Hexens-ում։

    Հայտադիմումները կարելի է լրացնել այստեղ։ Թիմակից գտնել կամ կազմակերպիչների հետ կապվել հնարավոր է այստեղ։