17:31 | 06.12.22 | Նորություններ | 2446
Դեկտեմբերի 24-ից 25-ը կկայանա «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառումների շարքը։
Հայաստանում ճարտարագիտության ոլորտի միջոցառումների այս ամենաընդգրկուն շարքի նպատակն է լայն լսարանին ներկայացնել ոլորտի վերջին ձեռքբերումները և խթանել ճարտարագիտական համայնքի զարգացումը:
Միջոցառումն այս տարի կանցկացվի «Ճարտարագիտություն, Գիտություն և Արվեստ» խորագրի ներքո՝ ընդգծելով նաև միջոլորտային փոխգործակցության կարևորությունը։
Կքննարկվեն Հայաստանում ճարտարագիտության և արտադրության զարգացման ապագան, ժամանակակից ճարտարագիտական լուծումներն ու ոլորտի վերջին միտումներն ու մարտահրավերները։
Ճարտարագիտական շաբաթը կհյուրընկալի ոլորտի առաջատարների, մասնագետների, ուսանողների, հետազոտողների և ճարտարագիտությամբ ու առաջադեմ տեխնոլոգիաներով հետաքրքրված անձանց:
Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։ Միջոցառման բոլոր մանրամասները թարմացվում են այստեղ։
Դեկտեմբերի 24-ից 25-ը «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2022»-ի ներքո կանցկացվի նաև «Հետազոտություններ և տեխնոլոգիաներ» (ReTech) խորագիրը կրող ամենամյա համաժողովը: Այս միջոցառումը կազմակերպվում է Հայաստանի գիտական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և PMI Science գիտահետազոտական կենտրոնի կողմից իրականացվող բազմաշերտ ծրագրերի շահառու և գործընկեր գիտական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։