17:32 | 23.11.22 | Նորություններ | 2062

Կայացել է «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության հերթական հանդիպումը

Նոյեմբերի 22-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում տեղի է ունեցել «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» (ՀՏԱ) նախաձեռնության հերթական հանդիպումը` անդամ համալսարանների մասնակցությամբ։

Նպատակը ծանոթանալ նորանշանակ ռեկտորի հետ, իրականացնել ՀՏԱ շրջանակում համալսարանի հետ հետագա աշխատանքների քննարկում եւ ծանոթանալ համալսարանի՝ 5 ռազմավարական ուղղությամբ առկա ծրագրերին։

Այնուհետեւ ՀՖՀ-ի դահլիճում գլխավոր հետազոտողների մասնակցությամբ տեղի է ունեցել ներկա ծրագրերի ներկայացում։

«Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնությունը հարթակ է տարբեր շահագրգիռ կողմերի միջեւ բաց համագործակցության, վստահության վրա հիմնված կարողությունների զարգացման եւ առաջնահերթ նպատակների իրագործման համար:

Նախաձեռնության նպատակն է նախաձեռնել եւ իրականացնել գիտակրթական ծրագրեր, որոնք անհրաժեշտ արդյունքների կհասցնեն Հայաստանում տեխնոլոգիական զարգացումը եւ կխթանեն հիմնական դերակատարների միջեւ համագործակցությունը:

Նախաձեռնությունն իրականացվում է ԱՏՁՄ կողմից, ում գլխավորած քարտուղարությունը կապող օղակ է ՏՏ ոլորտի, պետության եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջեւ։