15:53 | 23.11.22 | Նորություններ | 2146

Դրամաշնորհների մրցույթ՝ հետաքսելերացիոն ստարտափների համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ հետաքսելերացիոն ստարտափների համար:

Նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել 2022 թվականին աքսելերացիա անցած այն ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի եւ ծառայության նախատիպը կամ գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը եւ տեխնոլոգիաների կիրառմամբ՝ արդի խնդիրների եւ մարտահրավերների լուծմանը:

Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն 30 միլիոն ՀՀ դրամ է: Նախատեսվում է մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերության տրամադրել մինչեւ 5 միլիոն ՀՀ դրամ:

Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է: Պայմաններին ու մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։