13:17 | 23.11.22 | Նորություններ | 1416
Picsart-ը հայտարարել է, որ իր AI Image Generator-ն օրական ավելի քան 1 միլիոն պատկեր է ստեղծում iOS-ով, այժմ այն կգործարկվի նաեւ Android-ի օգտատերերի համար:
Picsart-ի AI Image Generator-ը միլիոնավոր օգտատերերի տրամադրում է զվարճալի եւ անվճար ստեղծագործական փորձ՝ առաջարկելով վայրկյանների ընթացքում բոլորովին նոր պատկերներ ստեղծել պարզ տեքստային հուշումներից:
Picsart հավելվածում կամ վեբ հարթակում օգտատերերը կարող են շարունակել խմբագրել իրենց AI-ի ստեղծումը հազարավոր սթիքերների, ֆիլտրերի, տառատեսակների եւ այլ խմբագրման գործիքների միջոցով:
Գործարկումից ի վեր գեներատորը ստեղծել է ավելի քան 10 միլիոն պատկեր, որոնցից շատերն ավելացվել են Picsart-ի անվճար խմբագրման գրադարանում, որպեսզի ամբողջ համայնքն օգտագործի:
Android-ում AI Image Generator-ը կսկսի գործել առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում:
«Մենք ոգեւորված ենք այս նոր գործառույթի կարճ ժամանակում ստացած մեծ արձագանքից։ Դա, իսկապես, ցույց է տալիս, թե որքան հեռու է Picsart-ը հասել եւ որքան ներգրավված է մեր համայնքը: Նրանք հետաքրքրված են իրենց ստեղծագործական գործունեության համար գեներատիվ AI օգտագործելու գաղափարով», - ասել է Picsart-ի պրոդուկտի գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը:
Ընկերությունը նաեւ վերջերս ինտեգրել է AI Image Generator-ի համար ավտոմատ հուշում ընտրելու հնարավորությունը, ինչն էլ ոգեշնչում եւ կրթում է օգտատերերին լավագույնս ստեղծել տեքստային հուշումներ, որոնք կտան ավելի լավ արդյունքներ:
Նոյեմբերի սկզբին Picsart-ն իր դեբյուտը կատարեց գեներատիվ AI աշխարհում՝ գործարկելով իր AI Image Generator-ը եւ AI Writer գործիքը, որն առաջարկում է անվճար գովազդ ստեղծելու արագ եւ պարզ միջոց: